Երեկ հայտնի դարձավ ռուս երիտասարդ դերասան Ռոման Պոպովի մահվան լուրը։ 2018-ին ուղեղի ուռուցք էին հայտնաբերել մոտը, այդ ժամանակ Ռոմանին հաջողվել էր հաղթել հիվանդությանը։ Ֆինանսապես օգնել էին Քոմեդի Քլաբի տղերքը: Այս տարի քաղցկեղը վերադարձել էր հավելյալ բարդություններով՝ առաջացնելով տեսողական և լսողական խնդիրներ: Աչքովս ընկավ իր վերջին օրերի վիդեոներից մեկը, որում խնդրում էր աջակցել իրեն ֆինանսապես: Կարճ ներկայացրեց իրավիճակը, շեշտեց, որ 2018-ին իրեն արդեն օգնել են, բայց այս անգամ ևս ունի դրա կարիքը, դադար վերցրեց ու ցածր ձայնով արտաբերեց «կներեք»…
Երբեք այսքան չէի ազդվել նմանբովանդակ տեսանյութերից… Այնքան արժանապատվություն, մարդկայնություն, ուժ ու ապրելու ցանկություն կար էդ «կներեք»-ի մեջ… Նույնիսկ նման իրավիճակում մարդուն հաջողվեց պահպանել արժանապատվությունը, հարգանքն ու կոռոկտությունը հանրության նկատմամբ: Զարմանի չի, որ, գումարը շատ արագ հավաքվեց, սակայն ոչ միշտ է փողը հարց լուծում… Իր կարիերային շատ չեմ հետևել, բայց էդ մի դրվագը բավական էր մարդու մասին ամբողջական պատկերացում կազմելու համար:
