Երեկ Ազատիչը իր կայքերից մեկով հարցրել է, թե արդյոք ես գարանտիա տալիս եմ, որ Նիկ…

Երեկ Ազատիչը իր կայքերից մեկով հարցրել է, թե արդյոք ես գարանտիա տալիս եմ, որ Նիկոլը չի կեղծի ընտրությունները։ Գարանտիայի մասին չգիտեմ, բայց 2021 թվականի ընտրությունների արդյունքները հենց ինքը՝ Ազատիչը, միջազգային եթերում ընդունել է։ BBC-ն 2021 թվականի հունիսի 24-ի առավոտյան հրապարակեց Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց, որտեղ նա ընդունում էր, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է։ Միակ խնդիրը, ըստ նրա, այն էր, որ ընտրություններն անցկացվել էին՝ մինչ զոհերի բոլորի հուղարկավորումը։

Բնական է, որ այդ հարցազրույցը չէր կարող հենց հունիսի 24-ի առավոտյան նկարահանված լինել։ Իմ տեղեկություններով, այն նկարահանվել է հունիսի 21-ի երեկոյան։ Այսինքն՝ ընտրություններից ընդամենը մի քանի ժամ էր անցել, և դեռ մեկ շաբաթ էլ պետք էր անցներ, որպեսզի իր նշանակած Մուկուչյանը պաշտոնապես վերջնական թվեր հրապարակեր , բայց Սերժ Սարգսյանը շտապել էր BBC-ի եթերում ընդունել թուրքադրբեջանական Նիկոլի «հաղթանակը»։ 2026-ին այլ պատկեր կարող է լինել, եթե իհարկե այս անգամ էլ Ազատիչը դեռ ընտրատեղամասերը չփակված չընդունի Նիկոլի հաղթանակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *