Եթե ՀՀ քաղաքացի եք, լրացել է Ձեր 22 տարեկանը և ցանկանում եք դառնալ հաջողակ կին ձ…

💙Եթե ՀՀ քաղաքացի եք, լրացել է Ձեր 22 տարեկանը և ցանկանում եք դառնալ հաջողակ կին ձեռներեց, ապա առաջին քայլերը անելու ճիշտ ժամանակը հենց այսօր է։

😍«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկում է «ՀԱՋՈՂԱԿԻՑ` ՍԿՍՆԱԿԻՆ» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի 4-րդ` «Միմյանցից ոգեշնչված» փուլը, որին դիմելու համար պարզապես հարկավոր է լրացնել հետևյալ հայտը` https://forms.gle/BJS96zRfZLX4D1sJ7

✅Ծրագրի շրջանակում հարցազրույցի փուլը հաղթահարած և ընտրված բոլոր մասնակիցները անցնելու են բիզնեսի պլանավորման և կառավարման մեկամսյա համապարփակ դասընթաց, իսկ վերջում ներկայացնելու են իրենց կազմած գործարար ծրագրերը հատուկ ձևավորված հանձնաժողովին: Լավագույն իրատեսական գործարար ծրագրերը կստանան դրամաշնորհներ նախապես կազմակերպած բարեգործական ընթրիքից գոյացած հասույթից, որին հիմնադրամը կավելացնի նաև իր ֆինանսական միջոցները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *