Դոնալդ Թրամփը Մասիվի թաղապետի հարցով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Նիստի ընթացքում Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ մենակ չի թողնելու տարածաշրջանում հավաքական Արևմուտքի գլխավոր հենարան Մասիվի թաղապետին։ Մարկո Ռուբիոն առաջարկել է Օմանում բանակցություններ վարել Մասիվի թաղապետի շուրջ ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված։ Նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆը վաղը կլինի Մոսկվայում, որպեսզի փոխանցի ԱՄՆ դժգոհությունները Մասիվի թաղապետի նկատմամբ իրականացված ռուսական սադրանքների վերաբերյալ։