💙 Արարատի մարզի Վարդաշեն գյուղի նորակառույց միջնակարգ դպրոցում #Կրթվելընորաձևէ շարժման շրջանակում շարունակվում են կանանց ակումբի խմբային դասընթացները:
📚 Ուրախ ենք տեսնել, որ ընդամենը 1 շաբաթ առաջ բացված ակումբն այսօր մեկ հարկի տակ է հավաքել տասնյակ ակտիվ մասնակիցների: Կանանց շրջանում կա բարձր հետաքրքրություն ինչպես յոգայի մարզումների (17 մասնակից), այնպես էլ անգլերենի անվճար ուսուցման դասընթացների հանդեպ (15 մասնակից):
💡 Հիշեցնում ենք, որ մինչև տարվա վերջ կանանց ակումբներ կբացվեն առնվազն ևս 3 մարզերում` նպաստելով համայնքային կյանքի ակտիվացմանն ու կանանց դերի ամրապնդմանը հասարակության մեջ:
#կրթվելընորաձեւէ #կրթություն #սովորենքսովորել #սովորենքմիմյանցից #զինվենքգիտելիքներով #կրթվելնառողջությունէ #կրթարշավ_հաղթարշավ



