Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործող կանանց ակումբի այսօրվա հանդիպո…

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործող կանանց ակումբի այսօրվա հանդիպումը նվիրված էր Հովհաննես Շիրազին: Հանդիպման 35 մասնակից կանայք հնարավորություն ունեցան գրադարանավարի հետ միասին ուսումնասիրել բանաստեղծի աշխարհը, ընթերցել մեջբերումներ, երգել և ստեղծագործել` ոգեշնչված Շիրազի գործերից:

Թեմատիկ այս հանդիպման գաղափարը ծնվել էր դեռևս ակումբի բացման օրը, երբ «Կրթվելը նորաձև է» տեղական կոմիտեի անդամները դիմել էին Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանին` խնդրանքով խթանել ընթերցասիրությունը ակումբի կանանց շրջանում:

Այդ նպատակով այսօր կանանց ակումբում էին գրադարանի տնօրեն Հասմիկ Ավագյանը, գլխավոր գրադարանավար Սուսաննա Ֆահրադյանը, գրադարանավար Լուսինե Ստեփանյանը, ինչպես նաև Շահումյանի արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի Աննա Գինոսյանը, ով մասնակիցների համար կազմակերպեց արթ թերապիա` շիրազյան մոտիվներից ոգեշնչված:

Ուրախ ենք, որ «Կրթվելը նորաձև է» ծրագրի այս բաղադրիչի շնորհիվ կարողանում ենք փոխել մարզաբնակ կանանց առօրյան` տալով ինքնազարգացման և որակյալ ժամանցի բացառիկ հարթակ:

#կրթվելընորաձևէ #կրթություն #նորաձևությունիցմինչևսովորություն




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *