Ասենք նորմալ ա՞ որ իմ օրը անցնում ա հետևյալ օրակարգերով 1. Գիշերը մինչև 3-ը Զվ…

Ասենք նորմալ ա՞ որ իմ օրը անցնում ա հետևյալ օրակարգերով

1. Գիշերը մինչև 3-ը Զվարթնոցում դիմավորում ենք Վեհափառին, եթեր անում էդ թեմայով, շարունակում կտրուկ դատապարտել Գերագույն գլխավոր ԲՏ-Ի քաղաքականությունը՝ միտված ՀԱԵ-ի դեմ:

2. Առավոտը շուտ զանգում ա Հեռավոր Արևելքում ապրող ազգությամբ կորեացի իմ լավ ընկերը ու խնդրում կապվել երևանյան մի հյուրանոցի հետ, որը իր քրոջից գումար ա պահել չեղարկված ռեզերվի համար ու չի վերադարձնում: Սկսում եմ զբաղվել էդ հարցով:

3. Զանգում ա ընկերս, ում բարեկամները մի մեծ կիլդիմի մեջ են հայտնվել ու ըստ այդմ անհրաժեշտ ա փաստաբանի օգնություն, սկսում եմ զբաղվել էդ հարցով:

4. Զանգում ա վեթ բժիշկը, ում մոտ շաբաթներ առաջ տարել ենք կոտրվածքով փիսյոյի, անհրաժեշտ ա դժվար ճարվող դեղ գտնել կատվի համար, սկսում եմ զբաղվել էդ հարցով, գտնում եմ, տանում եմ, սկսում եմ կատվին սիրել:

5. Զանգում ա արցախցի իմ լավ բարեկամը, ասում, որ անհրաժեշտ ա ասուլիսի համար դահլիճ, քանի որ ասելիքներ կան իրենց շուրջ ստեղծված արդիական իրավիճակի վերաբերյալ, խնդրում ա աջակցել էդ հարցով, սկսում եմ զբաղվել:

6. Հաշվի առնելով, որ էսօր եթեր ունենք, ուսումնասիրում եմ Իմպիչմենտի շուրջ ստեղված իրավիճակը, որի մասին խոսելու ենք էսօր Մամիջանյանի հետ

7. Երկրորդ հյուրի հետ խոսելու ենք տոտալիզատորների հետ կապված իրավիճակի մասին, որը կրկին պետք ա ուսումնասիրեմ, ինչը և անում եմ հիմա ))

Ու դեռ հաց չեմ կերել )))

Հետո էլ ասում են թե բա. «Վազգեն ջան, ինչի՞ ես սենց նիհար»

🤷🏼‍♂️🤷🏼‍♂️🤷🏼‍♂️

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *