Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից վերանորոգված «Փրկություն» ԲՀԿ` հ…

💙Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից վերանորոգված «Փրկություն» ԲՀԿ` հաշմանդամ երեխաների և երիտասարդների խնամքի կենտրոնի վերաբացման արարողությունը։

🥺Կենտրոնի շահառուները միջոցառման հյուրերին ներկայացրին իրենց պատրաստած գեղեցիկ պարային համարները, իսկ նրանց հնչեցրած խոսքերը հուզեցին բոլոր ներկաներին:

📌Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը ողջունեց բոլորին` Հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի և աշխատակազմի անունից, և իր շնորհավորանքի խոսքում ասաց. «Տիկին Աննա Հակոբյանի և Հիմնադրամի առաջնահերթություններից են ներառական մշակույթի զարգացումը Հայաստանում, հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներգրավումը հասարակության մեջ և նրանց համար հավասար պայմանների ստեղծումը։ Կարևորելով մասնագիտական զարգացումը, կենտրոնի աշխատակիցների գիտելիքների շարունակական թարմացումը, ինչն անհնար էր շենքային անմխիթար պայմաններում` տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ այս կենտրոնի վերանորոգման որոշում կայացվեց։ Տեսնելով շահառուների ոգևորությունն ու ժպիտները՝ մենք էլ ավելի ոգեշնչված կշարունակենք մեր առաքելությունը` ձևավորելով ավելի հանդուրժող և բարի հասարակություն»։

Ավելին` https://mystep.foundation/hy/2025/12/05/վերաբացվել-է-իմ-քայլը-հիմնադրամի-կո%2F




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *