💙 Այսօր Մատենադարանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությունը:
Այս անգամ մեր հարթակը միավորեց հարյուրից ավելի ունկնդիրների՝ լսելու արվեստի պատմաբան և քննադատ Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին, ով հանդես եկավ իր «Tempi Moderni» խորագրով հետաքրքիր բանախոսությամբ։
📌 Հանդիպման բանախոսը Հայաստանում էր հիմնադրամի բարեկամ և շարժման նախորդ բանախոսներից՝ Վիգեն Ավետիսի հրավերով։
