Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և տնօրենի օգնական Արսեն…

🌱 Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և տնօրենի օգնական Արսեն Վարդանյանն այցելեցին «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն՝ տեղում ծանոթանալու հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված ոռոգման համակարգի աշխատանքին։

💧 Կաթիլային և ցնցուղային ոռոգման համակարգը, որը սպասարկում է շուրջ 10․000 քմ տարածք, ապահովում է կենտրոնի այգու պտղատու ծառերի, գիհիների և բազուկի ջրումը՝ նպաստելով ավելի խնամված և կանաչապատ միջավայրի ստեղծմանը տարեցների համար։

🌿 Այցի ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացան նաև այն տարածքին, որտեղ շուտով «Իմ քայլը» հիմնադրամը «Sos-Armenie Côte d’Azur» ասոցիացիայի ֆինանսավորմամբ կկառուցի ջերմատուն, ինչը հնարավորություն կտա կենտրոնի բնակիչներին զբաղվել ջերմատնային աշխատանքներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *