💙Այսօր «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը գտնվում էր Աշտարակում՝ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում, որտեղ «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շահառու ընտանիքները անցնում էին իրենց առաջին տեսական դասընթացը՝ «Ջերմատնային աշխատանքների ճիշտ կազմակերպում» թեմայով։
💙5 ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթացը վարում էր գյուղատնտեսական ոլորտի փորձառու մասնագետ Արտավազդ Ղազարյանը, ով մասնակիցներին ներկայացրեց ջերմոցային տնտեսության կազմակերպման հիմնարար սկզբունքները՝ հաշվի առնելով տեղական կլիմայական առանձնահատկությունները, հողի մշակման նրբությունները և բերքատվության բարձրացման գործոնները։



