Գյումրիում հիմա ավելի շատ ուժային կա, քան բնակչություն: Նիկոլի անհամաչափ վախերը …

Գյումրիում հիմա ավելի շատ ուժային կա, քան բնակչություն: Նիկոլի անհամաչափ վախերը հենց այսպիսի տեսք ունեն:
Համացանցում միացել են իշխանական սազանդարները և տեղի է ունենում անմեղության կանխավարկածի համատարած խախտում:
Facebook-յան արդարադատությունը և ոստիկանական բռի ուժը «ժողովրդավարության բաստիոնի» միակ պահապաններն են:

Յանի ազատություն բառը որ մի տու-ով գրված լիներ ամոթից գետինն էիք մտնելու ու բոլո…

Յանի ազատություն բառը որ մի տու-ով գրված լիներ ամոթից գետինն էիք մտնելու ու բոլոր քաղ.բանտարկյալներին բաց թողնեի՞ք:)))

\u054a\u0561\u0580\u0578\u0572\u0576\u0565\u0580\u056b, \u056c\u0561\u0581\u0578…


Պարողների, լացողների, սնուցող մայրերի և մանիպուլյացիայի մասին

\u054a\u0561\u0580\u0578\u0572\u0576\u0565\u0580\u056b, \u056c\u0561\u0581\u0578\u0572\u0576\u0565\u0580\u056b, \u057d\u0576\u0578\u0582\u0581\u0578\u0572 \u0574\u0561\u0575\u0580\u0565\u0580\u056b \u0587 \u0574\u0561\u0576\u056b\u057a\u0578\u0582\u056c\u0575\u0561\u0581\u056b\u0561\u0575\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576″},”is_text_only_story”:false,”id”:”UzpfSTEwMDA0NzEwMzY2NzcwMjoxMzE3NjI5OTU2NDgzNzgxOjEzMTc2Mjk5NTY0ODM3ODE=”},”__module_operation_CometFeedStoryAttachedStory_story”:{“__dr”:”CometFeedStoryInvertedAttachedStoryLayoutStrategy_attachedStoryLayout$normalization.graphql”},”__module_component_CometFeedStoryAttachedStory_story”:{“__dr”:”CometFeedStoryInvertedAttachedStoryLayoutStrategy.react”}},”attached_story”:null}},”id”:”UzpfSTEwMDAwMTk0MDI0NzgzMTozMTc1MTk4NDcxNzc4Mjc5MDozMTc1MTk4NDcxNzc4Mjc5MA==”},”__module_operation_CometFeedStoryAttachedStoryMatchRenderer_story”:{“__dr”:”CometFeedStoryAttachedStoryStrategy_attachedStory$normalization.graphql”},”__module_component_CometFeedStoryAttachedStoryMatchRenderer_story”:{“__dr”:”CometFeedStoryAttachedStoryStrategy.react”}},”message”:{“__typename”:”CometFeedStoryDefaultMessageRenderingStrategy

Հայաստանի դատական համակարգի հետ կառավարական հանդիպումներին. Նիկոլ: – (գոռալով) …

Հայաստանի դատական համակարգի հետ կառավարական հանդիպումներին.

Նիկոլ: – (գոռալով) Ի՞նչ ենք անում:
Դատավորներ: – Մարդ ենք դա տում, հո րս ա րև, լավ ենք ա նում:

Էս է: Ժող.բաստիոնի ցանկացած օր:

ԱՅՍՕՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏՈՆ Է… Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Իլհամ Ալիևը հայտարար…

ԱՅՍՕՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏՈՆ Է…

Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ գրավել է Հադրութը, Արծրուն Հովհաննիսյանը եթեր էր մտնում ու երդվում, որ դա «լկտի սուտ է», Նիկոլ Փաշինյանը պատերազմը թողած փորձում էր Արման Դիլանյանին Սահմանադրական դատարանի նախագահ դարձնել, 24 ժամյա կեղծիքի մեջ ապրող հայ ժողովուրդը գիտեր, թե «հաղթելու ենք», իսկ այդ ժամանակ փոքրամասնություն կազմող իրականությունը տեսնող մարդիկ զգում էին մոտեցող աղետը ու փորձում գործել…

Սամվել Կարապետյանը հերթական 3 մլն ԱՄՆ դոլարն էր հատկացնում մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար: Բագրատ ու Միքայել Սրբազանները փորձում էին մեր զինվորների մարտական ոգին բարձր պահել, տողատակերի մեջ բոլորին հասկացնելով, որ օրվա իշխանությունը տապալելու է պայքարը թշնամու դեմ: Արցախի նախկին ղեկավարները իրենց պատեպատ էին տալիս հարազատ հողը և ժողովրդին պաշտպանելու համար, բայց…

Բայց եղավ այն, ինչը դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 12-ին թվում էր անհնարին:

Սիրելի Երևան: Այսօր դու նշում ես քո տոնը: Հանրապետության հրապարակում կառուցվել է համերգային ամենամեծ բեմը: Դու այսօր ուրախանալու ես, մայրաքաղաքս: Բայց հիշիր: Աննախադեպությունը այսօրվա չի սահմանափակվում միայն մեծ բեմով: Հենց քո կենտրոնում գտնվող խցերում այսօր անարդարացիորեն բանտարկված են Սրբազաններդ ու Ազգային բարերարդ, շինծու գործերով տարբեր բանտերում են հայրենիքիդ նվիրյալները, Բաքվի բերդերում են քո հայրենակիցները, որոնց դատում են միայն նրա համար, որ հայեր են: Ունես հերոսներիդ կալանավորված ծնողներ, բարեկամներ, հարազատներ….

Շնորհավոր տոնդ, Երևանս: Գիտեմ, շունչդ կտրվում է: Շունչդ կտրվում է՝ թե երևացող և թե չերևացող կործանարար ծխից:

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ընտրությանը մասնակցած 47.443 ընտրողից 30.246 ընտր…

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ընտրությանը մասնակցած 47.443 ընտրողից 30.246 ընտրող դեմ է քվեարկել ՔՊ-ին՝ յուր ճղճղան բռնապետիկով հանդերձ: ՔՊ-ի հավաքած 17.188 ձայնից եթե հանենք վարչական ռեսուրսի և տարատեսակ «հորդորներով» առաջնորդված ընտրողների մոտավոր թիվը, ապա առավել տխուր պատկեր կստացվի:

Այսօր այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը Գյումրիում, իրականում նրան պետք է սեփական թիմում իր հեղինակությունը պահելու և Էջմիածնի ընտրություններում ընդդիմությանը ձայն տալ պատրաստվողներին ցույց տալու համար, որ միևնույն է, բոլոր «օրինական ու ժողովրդավար» ճանապարհներով ցանկացած պաշտոն խլվելու ու դրվելու է նիկոլաստրուկների տակ:

Բանաձևը գործում է 2018 թվականանի ապրիլից. Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա:

Ֆրանսիայի նոր վարչապետը 28 օր աշխատեց և հրաժարական տվեց: Վերջին 2 տարում սա Մակր…

Ֆրանսիայի նոր վարչապետը 28 օր աշխատեց և հրաժարական տվեց: Վերջին 2 տարում սա Մակրոնի հրաժարական տված արդեն 5-րդ վարչապետն էր:

Նշենք, որ վերջին 2 տարում Ֆրանսիան պատերազմներում չի պարտվել, ռազմագերիներ չունի, ինքնիշխան տարածքներ չի զիջել, «Մարսելյեզի» խմբագրում չի արել, երբեք Ալպերի իր մասից չի հրաժարվել այն պատրվակով, որ տարին 12 ամիս դրանց վրա ձյուն է, ոչ մի վարչապետ հանդես չի եկել «Իրական Ֆրանսիայի» կոնցեպտով, որով կհրաժարվեր աշխարհի տարբեր հատվածներում գտնվող Ֆրանսիական Գվիանայից, Նոր Կալեդոնիայից և այլն:

Հայաստանում միևնույն վարչապետը 7 տարի է անում է այն, ինչի նույնիսկ 1%-ը անելուց ֆրանսիացի վարչապետերից ցանկացածը Վերսալյան պալատի դիմաց ինքն իրեն կհրկիզեր

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ: Այսօր ձեզ բազմաթիվ բարեմաղթանքներ են հղե…

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ: Այսօր ձեզ բազմաթիվ բարեմաղթանքներ են հղելու և կարևորելու են ձեր դերը ու նշանակությունը կրթված և գիտակից սերունդ կերտելու գործում: Դա իրոք այդպես է: Բայց…
Վերջին տարիներին ձեր հարմարվող ու լռակյաց աշխատանքի իրական գնահատականը QR-ի վերածված Մեսրոպ Մաշտոցն ու «Հայաստանի պատմության» վերածված «Հայոց պատմությունն» են: Ամեն անգամ դասարան մտնելուց միշտ հիշեք ձեր ուսուցիչներին ու… Լավ, մի հիշեք: Այդ մարդիկ ձեզ այսպիսին չէին ուզի տեսնել:

Հ.Գ. Այսօր, այնպիսին ինչպիսին ես կամ ինձ դաստիարակել են նաև իմ ուսուցիչները: Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի իմ ուսուցիչներ և ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղի իմ դասախոսներ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶ: