ՔՊ-ի փակ չաթի երգը)) Ուրբաթ, շաբաթ, կիրակի «Պատարագ» արի Թե չէ Նիկոլը -իդ Մուկ …

ՔՊ-ի փակ չաթի երգը))

Ուրբաթ, շաբաթ, կիրակի
«Պատարագ» արի
Թե չէ Նիկոլը 🍑-իդ
Մուկ կնկարի

Թե բա՝ 50 հոգի հավաքվեք, տանեմ ձեզ մեր նոր սպառազինությունը ցույց տամ: Հենց կար…

Թե բա՝ 50 հոգի հավաքվեք, տանեմ ձեզ մեր նոր սպառազինությունը ցույց տամ:

Հենց կարողացար 50 հոգի հավաքել (էս վերջերս բացի ներքին զորքերից, ուրիշ մարդ դժվարությամբ ես հավաքում), նախ տար իրենց Եռաբլուրը ցույց տուր…
Հետո տար Գորիս-Կապան հանձնած ճանապարհը ցույց տուր, հետո տար Սև լճի ու Ջերմուկի օկուպացված տարածքները ցույց տուր, հետո տար Կիրանցի պատը ու Տավուշից հանձնած գյուղերը ցույց տուր, հետո տար քարուքանդ եղած Ծիծեռնակաբերդը ցույց տուր, հետո տար թշնամու մոտ պահվող ռազմագերիների ու պատերազմում զոհվածների ծնողներին ցույց տուր, հետո Բայրամովի հարցազրույցը ցույց տուր ու Ալիևի մեզնից որպես ավար խլված զենքերի կոլեկցիան, հետո 15 միլիարդ դոլարի հասնող արտաքին պարտքը ցույց տուր, հետո քո հիմնած նոր 2 «ատոմակայանները» ցույց տուր, տիեզերքում անհայտ կորած «արբանյակդ», Ազատ գյուղի 15 զինվորի կյանք խլած այրված «կազառմաները», պայթած Սուրմալուն, 2-3 ամսով մեծ շուքով բացվող ու փակվող գործարանները ցույց տուր, անթիվ քաղբանտարկյալներին ու վերջում էլ չմոռանաս էլեկտրական Չալոյին ցույց տաս:
Այ հենց դրանից ամենաշատն են վախենալու թշնամիները:

Հ.Գ. Էդ 50 հոգուն չթողնես ցրվեն, հետդ պատարագի կտանես, ամոթա, մարդաքանակ է իվերջո:

Հուսով եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարը՝ ինչպես և խոստացել էր, Ադրբեջանի տարածքով ՀՀ մ…

Հուսով եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարը՝ ինչպես և խոստացել էր, Ադրբեջանի տարածքով ՀՀ մտած ցորենից ստեղծված ալյուրից թխված առաջին հացը կուտի Առաջին Ալիքի ուղիղ եթերում, Պետրոս Ղազարյանի ներկայությամբ, ամբողջապես, փշուրներն էլ սեղանից կսրբի ու կլցնի բերանը:

Հետո հաջորդ առավոտյան, ուղիղ եթերում կմտնի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զուգարաններից մեկը, որտեղ ԱԱԾ-ն ինչպես միշտ տեղադրած կլինի տեսանկարահանող սարք և բոլորս ականատես կլինենք Ադրբեջանի տարածքով ՀՀ մտած ցորենից ստեղծված ալյուրից թխված առաջին հացի արտանախարարեցմանը, իհարկե ինչպես հիմա ընդունված է՝ սրտիկի տեսքով ու Զեյնաբի սիրային երգերից մեկի տակ:

Ադրբեջանի տարածքով ՀՀ մտած ցորենից ստեղծված ալյուրից թխված առաջին հացը ի պատիվ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի, առաջարկում եմ անվանել «պապնաքաշ» և գրանցել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն:

Բայց ասեք, որ հաճելի է տեսնել, թե ինչպես է Animal Planet-ի իշխանական կոնտինգետը …

Բայց ասեք, որ հաճելի է տեսնել, թե ինչպես է Animal Planet-ի իշխանական կոնտինգետը «վնգստում» Թաքեր Կարլսոնի անունը լսելիս:)))

Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում մեեեծ հարցազրույց տալ Ալիևի պետական հեռուստաալիքին: Մեկիս մտքով չի անցնի, որ փող եք տվել:

Մենք ապրում ենք «Հայկական ժամանակ» ռեալիթի շոու-ի մեջ: ՄԻՊ-ի հայտարարությունը նո…

Մենք ապրում ենք «Հայկական ժամանակ» ռեալիթի շոու-ի մեջ: ՄԻՊ-ի հայտարարությունը նույնպես ընդհանուր ծրագրվածի տրամաբանության մեջ է: Բայց լավ, էս ամեն ինչը ինչպես կար եկեղեցու տիրույթի կարգավորման հարց, էդպես էլ մնում է:
Եթե տեսանյութերը արհեստական բանականությամբ սարքված չեն, ապա հարց է ծագում: Էդ տեսախցիկներ տեղադրողները, նկարողները, մոնտաժողները սովորական մարդիկ չեն կարող լինել, չէ՞: Դա արել են հատուկ ծառայությունները, չէ՞:
Հարգելի դատախազություն, քննչական կոմիտե և այլ «սուպերհերոսական» կառույցներ: Կամ ինչ որ գործի շրջանակում հենց դուք եք սանկցիա տվել գաղտնալսելու ու տեսանկարահանելու այդ տունը (հատկապես բաղնիքը շատ կարևոր վայր է դրա համար), կամ եթե դա դուք չեք, ապա «նիուժելի՞» դուք հիմա գործեր չպե՞տք է հարուցեք նկարահանող-գաղտնալսողների վրա:

Չորրորդ հանրապետությունը հենց այսպիսին է լինելու: Դուք հիմա demo տարբերակն եք տեսնում, ժող.ջան:

Մի օր դևը բռնում է Նիկոլին, կարգալույծ եղած քահանային ու Շիրակ Թորոսյանին… Նայ…

Մի օր դևը բռնում է Նիկոլին, կարգալույծ եղած քահանային ու Շիրակ Թորոսյանին… Նայում է էս Շիրակին ու ասում,- այ տղա, էս անեկդոտն էլ հո ցանկացած իշխանության &ոռ չի՞, որ մտնում ես:

Այսինքն Նիկոլի հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանը, որը Կադիրովի պես ղեկավար է երազում…

Այսինքն Նիկոլի հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանը, որը Կադիրովի պես ղեկավար է երազում ունենալ, Հայաստանը ուղիղ ուզում է տեսնել, որպես Ռուսաստանի գուբերնիա:

Как тебе такое, Илон Маск?

Ձախ նկարում Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի երջանկահիշատակ գլխավոր մ…

Ձախ նկարում Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի երջանկահիշատակ գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն է:
Մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է սպորտի 34 վարպետ, միջազգային կարգի սպորտի 12 վարպետ։ Նրա անձնական սաները մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների և նվաճել են տարբեր տարիքային խմբերի ու մեծահասակների ավելի քան 150 մեդալ։
Աշոտ Մխիթարյանի աշխատանքի արդյունքում տարբեր միջազգային սպորտային հեղինակավոր հարթակներում Հայաստանի եռագույնը բարձրացել է վերև և հնչել է մեր երկրի հիմնը 50-ից ավել անգամ:

Աջ նկարում նրա որդին է, Ռուբեն Մխիթարյանը, որին 2 ամսով կալանավորել են, որովհետև նա ուղղակի փորձում էր թույլ չտալ ՀՀ քաղաքացիների ծեծը Գյումրիի հրապարակում:

Աշոտ Մխիթարյանը էս երկրի սպորտային սիմվոլներից մեկն է: Ռուբոն՝ սրտացավության սիմվոլն է:

Իսկ դուք վախի ու ցանկացած հայկականի ատելության սիմվոլն եք:

Այսօր Գյումրիում համատարած կալանքների դակման հրահանգի տակ են հայտնվել 30-ից ավել…

Այսօր Գյումրիում համատարած կալանքների դակման հրահանգի տակ են հայտնվել 30-ից ավել մարդ: Առանց աչքի թարթման Նիկոլապետությունը անչափահասներից սկսած բոլորին «փակում է», որ հանկարծ մեկի մտքով չանցնի ասի, որ Նիկոլի աչքի վերևում կիսալուսին կա:

Գյումրիում «զանգվածային անկարգություններին» մասնակցելու գործի շրջանակներում 33 ա…

Գյումրիում «զանգվածային անկարգություններին» մասնակցելու գործի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է: Նման հոդված են կախել մարդկանց վրա, որպեսզի ապագայում ցանկացած տիպի հանրահավաքի մասնակցելուց ժողովրդին հետ պահեն:
Նիկոլապետությունը սկսվում և ավարտվում է ոստիկանական միջուկով: Նիկոլապետությունում եթե քո կարծիքը չի բռնում քնձխի կարծիքի հետ, ապա քո համար էլ հոդված կճարվի: