Իսկ ի՞նչ կասեին Շարլ Ազնավուրը, Քրք Քրքորյանը, Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյան…

Իսկ ի՞նչ կասեին Շարլ Ազնավուրը, Քրք Քրքորյանը, Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Անտոն Քոչինյանը, Պարույր Սևակը, Եղիշե Չարենցը, Կոմիտասը և մյուս հայ Մեծերը եթե իմանային, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը հայկական որևէ իշխանության արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ:

#ուրացողը

2016-ի հունիսին, Հայաստանում և մասնավորապես Գյումրիում փչում էր քրիստոնեական համ…

2016-ի հունիսին, Հայաստանում և մասնավորապես Գյումրիում փչում էր քրիստոնեական համերաշխության և սիրո զեփյուռը: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը «Առաջին Քրիստոնյա Երկիր» նշանավորվեց նաև գեղեցկագույն պատարագով, որը տեղի ունեցավ Գյումրիի Վարդանանց հրապարակում:
Պատիվ եմ ունեցել անմիջական մասնակցություն ունենալ այս հիրավի պատմական իրադարձության կայացմանը, որից հետո արժանացել եմ Նորին Սրբության ընդունելությանն ու գովասանքին:
Բարի Հիշողաց և Աստված թող Ձեր հոգին լույսերի մեջ պահի:
Շնորհակալ եմ, որ քաղաքս չանտեսվեց: Շնորհակալ եմ, որ դարձաք նաև իմ կյանքի պատմության մի մասը:

Գյումրին ունի նոր քաղաքապետ և ավագանի: Սիրելու ու արարելու քաղաքից փոփոխությունն…

Գյումրին ունի նոր քաղաքապետ և ավագանի: Սիրելու ու արարելու քաղաքից փոփոխությունների քամին ուղարկում ենք Երևան:
Հայրաքաղաքը Մայրաքաղաքին սիրեԳը:

#եսքոԳյումրինեմ
#սկսվավ

ՔՊ-ի ստեղծման օրվանից սկսած Գյումրին ԵՐԲԵՔ չի ունեցել ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ…

ՔՊ-ի ստեղծման օրվանից սկսած Գյումրին ԵՐԲԵՔ չի ունեցել ՔՊ-ն ներկայացնող քաղաքապետ: Լոկ պաշտոնակատար, այն էլ մի քանի ամիս:
Գյումրին իր խոսքը ասեց: Հստակ, առանց այլևայլությունների:
Բարևներ մայրաքաղաքին: Հայրաքաղաքը ժպտաԳը:

#եսքոԳյումրինեմ
#եսքոՎանաձորնեմ
#եսքոԵղեգնաձորնեմ
#եսքոԱշտարակնեմ
#եսքոՀրազդաննեմ
#եսքոԱրտաշատնեմ
#եսքոԻջևաննեմ
#եսքոԱրմավիրնեմ
#եսքոԿապաննեմ
#եսքոԳավառնեմ
#դուիմԵրևանը

Ամեն ինչ մի կողմ, բայց յուրահատուկ հաճույք է գիտակցելը, որ ոչ մի պաշտոն չզբաղեցն…

Ամեն ինչ մի կողմ, բայց յուրահատուկ հաճույք է գիտակցելը, որ ոչ մի պաշտոն չզբաղեցնելով կարողանում ես մարզպետ, նախարար, բաժնի պետ աշխատանքից ազատել:))

Շնորհավորում եմ բոլորիս: Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին…

Շնորհավորում եմ բոլորիս:
Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր:
Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց «պղտորել ջրերը»:
Շնորհակալ եմ մյուս երեք ընդդիմադիր թեկնածուներին: Ամենակարևորը մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել ՀԱՆՈՒՆԻ համար: Շնորհավոր, սիրելի գյումրեցիներ:

Առջևում բաղձալի հաղթանակներն են:

Լենինական, Մեքենավարների Ակումբին կից երգի ինքնագործունեության խմբակ, նախորդ դար…

Լենինական, Մեքենավարների Ակումբին կից երգի ինքնագործունեության խմբակ, նախորդ դարի 30-ականներ. Իրական է:

Ընկեր Բուդյոնին քաշեց շաշկին,
*Նիկոլն ընկավ իշու կաշկին,
Կեցցե՜ Կարմիր Բանակ ու յուր հրամ.կազմ, հե՜յ…

Ընկեր Լենին վերցրեց գերան,
*Նիկոլն ընկավ քիթ ու բերան,
Կեցցե՜ Կարմիր Բանակ ու յուր հրամ.կազմ, հե՜յ…

Ընկեր Ստալին հասավ Մոսկով
*Նիկոլ մնաց մե ծակ նասկով,
Կեցցե՜ Կարմիր Բանակ ու յուր հրամ.կազմ, հե՜յ…

*Նիկոլ – Ռուսական Կայսրության ցար Նիկոլայ II:

Իդեպ, էս ու նման շատ երգեր երգում էր օղորմած տատս, որը Բիթլիսի ծնունդ էր և գաղթական: Երբ հարցնում էի,- տատ, էս երգերն ը՞նչի կսորվեիք,- ասում էր,- օղուլ, 10 հատ կոմունիստ կգովայինք, օր մեր «Զարթնիր Լաոն» երգեինք, բան չըսեին:

Ռուբեն Մխիթարյանի քարոզարշավի ամփոփիչ ելույթը #եսքոԳյումրինեմ

Ռուբեն Մխիթարյանի քարոզարշավի ամփոփիչ ելույթը
#եսքոԳյումրինեմ

Ռուբեն Մխիթարյանի քարոզարշավի ամփոփիչ ելույթը
#եսքոԳյումրինեմ