Թե ԱԺ-ում ուսապարկերի անդաստիարակ զեղումները, թե Աննայի ու Նիկոլի «լաբառոշությունները» պատահական չեն: Գիտակցված քայլ են սեփական էլեկտորատին դարձյալ «խեղճ հարիֆների» դիրքից զգաստ պահելու, պատրաստելու ու ապագա զարգացումներում համալրելու համար:
Նրանք նորից «դուխով ընդդիմություն են» խաղում, որոնք դարձյալ պայքարում են չար Սերժի, Քոչարյանի, թալանչիների, ռուսների, էլֆերի, այլմոլորակայինների, աստերոիդների և մի կին ատամնատեխնիկի դեմ:
Category: Ruben Mkhitaryan
Սիրելի գյումրեցիներ, Գիտակցելով, որ Գյումրու Սայաթ-Նովա փողոցի (Դրամատիկական թատ…
📣Սիրելի գյումրեցիներ,
Գիտակցելով, որ Գյումրու Սայաթ-Նովա փողոցի (Դրամատիկական թատրոնի դիմացի հատվածում) և Վազգեն Սարգսյան փողոցի (ՀՊՏՀ ԳՄ դիմացի հատվածում) լուսացույցների բացակայությունը լուրջ խնդիր է հանդիսանում՝ վտանգելով թե՛ հետիոտների, թե՛ վարորդների անվտանգությունը, «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամները հարցը քննարկել են փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի հետ։
✅Ունենք պայմանավորվածություն, որ այդ հատվածներում տեղադրվելու են նոր լուսացույցներ, կատարվելու են համապատասխան գծանշումներ։
📌Մեր նպատակն է մեր քաղաքում բարձրացնել երթևեկության անվտանգությունը, ապահովել հետիոտների և վարորդների հարմարավետ տեղաշարժը՝ կանխելով վթարային իրավիճակները։ Հետևողական ենք լինելու Գյումրիում ճանապարհային անվտանգության բարելավման հետ կապված խնդիրների լուծմանը։
Ռուբինյան, Նիկոլի բիոլոգիական հայրիկը ասում էր, որ ճիշտ կլինի, որ իր որդու փոխար…
Ռուբինյան, Նիկոլի բիոլոգիական հայրիկը ասում էր, որ ճիշտ կլինի, որ իր որդու փոխարեն երկիրը ղեկավարի ավելի իմաստուն ու խելացի մարդ:
Այնպես որ, ձեր բոլորի բիոլոգիական տիրոջ մայրիկը, ապեր:
Ներվաтряпка Ներվային է թե Նիկոլը, թե թիմը: Երեք պատճառ կա: 1. Հասկանում են, որ …
Ներվաтряпка
Ներվային է թե Նիկոլը, թե թիմը: Երեք պատճառ կա:
1. Հասկանում են, որ ամեն ինչ շատ վատ է:
2. Հասկանում են, որ Նիկոլի պատճառով է ամեն ինչ շատ վատ:
3. Հասկանում են, որ երկրում մեծամասնությունը արդեն հասկանում են, որ Նիկոլի պատճառով է ամեն ինչ շատ վատ:
Ու որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի ինչ որ արտառոց մի բան՝ ԲՈԼՈՐԻՆ է հրահանգված հիստերիկանալ, որ դա դառնա «նոր նորմալ»: Որ մարդիկ զզվեն ոչ թե քաղաքական այս կամ այն անձերից, այլ հենց բուն քաղաքականություն ասվածից ու չուզենան դրա հետ առնչություն ունենան՝ ոչ փողոցում, ոչ ընտրատեղամասերում:
Փաշինյան Նիկոլ, «համակարգիդ» ասա, որ դու զորքին ես հրահանգել չկրակել, ոչ թե հակա…
Փաշինյան Նիկոլ, «համակարգիդ» ասա, որ դու զորքին ես հրահանգել չկրակել, ոչ թե հակակարկտային կայաններին: Թե չէ բոլորին սարքել ես whatsapp-ով sms-ի սպասող: Չստանան տեղերից չեն շարժվի:
#կարկտահարվելը_նորաձև_է
#ներվերը_չուտեք_էդ_խեղճ_հարիֆի
#արծրունին_էլի_կանչեք_հ1
#թող_կարկուտը_վերլուծի_երրորդ_ռեյխի_դիրքերից
#հրավիրի_3_նախագահներին_բանավեճի_թող_պատմեն_թե_ինչի_30_տարի_սենց_կարկուտ_չէր_գալիս
#Արարատյան_դաշտավայրը_դեռ_91ինէին_հանձնել_կարկուտին
Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին, Շիրակի մարզի շրջանավարտներին սպասում է «Վերջ…

Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին, Շիրակի մարզի շրջանավարտներին սպասում է «Վերջին Զանգի» տոնակատարության բացառիկ տարբերակը՝ «Hayat Project»-ի համերգը Գյումրիի Վարդանանց հրապարակում:
Սիրելի շրջանավարտներ, եկեք ու ուրախացեք ձեր ծնողների, հարազատների և ընկերների հետ միասին:
Սպասում ենք նաև զբոսաշրջիկների: Բարի գալուստ Գյումրի:
Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին, Շիրակի մարզի շրջանավարտներին սպասում է «Վերջին Զանգի» տոնակատարության բացառիկ տարբերակը՝ «Hayat Project»-ի համերգը Գյումրիի Վարդանանց հրապարակում:
Սիրելի շրջանավարտներ, եկեք ու ուրախացեք ձեր ծնողների, հարազատների և ընկերների հետ միասին:
Սպասում ենք նաև զբոսաշրջիկների: Բարի գալուստ Գյումրի:
Սիրելի գյումրեցիներ: Տեղեկացնում ենք ձեզ, որ Գյումրիի Ավագանու «Իմ Հզոր Համայնք»…
Սիրելի գյումրեցիներ: Տեղեկացնում ենք ձեզ, որ Գյումրիի Ավագանու «Իմ Հզոր Համայնք» խմբակցության գրասենյակը և պատասխանատուները պատրաստ են ընդունել ձեզ և լսել ձեզ հուզող բոլոր հարցերը ու տալ դրանց համապատասխան ընթացք:
Խմբակցության կազմը.
1. Ռուբեն Մխիթարյան
2. Վահե Կիրակոսյան
3. Սուսաննա Մոսոյան
«Իմ Հզոր Համայնք» խմբակցության գրասենյակի հասցեն է.
ք.Գյումրի, Բագրատունյաց հր. 5, շ 7
Աշխատանքային ժամերը.
Երկուշաբթիից ուրբաթ՝ ժ.11:00-19:00
Հեռ: +374 95858717
Թե ինչ է հայ ազգի համար Մայիսի 8-ը, Եռատոնը, Շուշիի ազատագրումը և Արցախը՝ բառերո…

Թե ինչ է հայ ազգի համար Մայիսի 8-ը, Եռատոնը, Շուշիի ազատագրումը և Արցախը՝ բառերով հաստատ դժվար է բացատրել…
Կապիտուլյացիան ավարտվելու է այնժամ, երբ գիտակցենք, որ մենք հաղթանակներ կերտողների և հազարամյակների պատմություն ունեցողների շարունակողն ենք:
Խաղաղությունը հնարավոր է: Անհնարը անարժանապատիվ գոյություն քարշ տալն է:
Եռատոն լինելու է: Փառք անմահ հերոսներին:
Թե ինչ է հայ ազգի համար Մայիսի 8-ը, Եռատոնը, Շուշիի ազատագրումը և Արցախը՝ բառերով հաստատ դժվար է բացատրել…
Կապիտուլյացիան ավարտվելու է այնժամ, երբ գիտակցենք, որ մենք հաղթանակներ կերտողների և հազարամյակների պատմություն ունեցողների շարունակողն ենք:
Խաղաղությունը հնարավոր է: Անհնարը անարժանապատիվ գոյություն քարշ տալն է:
Եռատոն լինելու է: Փառք անմահ հերոսներին:
Այսօր Մամուլի ազատության օրն է: Մամուլի տեխնիկական էվոլյուցիան վերջին 100 տարին…
Այսօր Մամուլի ազատության օրն է:
Մամուլի տեխնիկական էվոլյուցիան վերջին 100 տարիներին մեր աչքի առաջ է. տպագրից ռադիո, հեռուստատեսությունից համացանց ու բլոգոսֆերա: Իսկ մամուլի բարոյական էվոլյուցիայի բանալի բառը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառն է: Այ հենց այստեղ է ամենակարևոր ջրբաժանը: Իրականում ազատ է տվյալ լրատվամիջոցը, թե ոչ, ամենալավը գիտեն այդ լրատվամիջոցի աշխատակիցները: ԵՒ վստահ եմ, որ հիմա բոլոր լրագրողներն ու իրենց խմբագիրները հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Վերջին տարիներին մամուլում աշխատելը ենթադրում է, որ տվյալ անձը պետք է լինի նաև խղճի մարտիկ:
Սիրելի լրագրողներ, խմբագիրներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսորներ, ռեժիսորներ, մոնտաժողներ, սրբագրողներ, հաղորդավարներ: Ցանկանում եմ, որ ձեր ազատությունը լինի անսահման, և որ միշտ ձեզ առաջնորդի անաչառությունը: Թող երբեք ձեր արած աշխատանքը կոնֆլիկտի մեջ չլինի ձեր խղճի ու համոզմունքների հետ:
Երբ ոհմակով հարձակվում էին Հրանտ Մարգարյանի վրա, որը թոռի հետ խաղաղ զբոսնում էր,…
Երբ ոհմակով հարձակվում էին Հրանտ Մարգարյանի վրա, որը թոռի հետ խաղաղ զբոսնում էր, երբ 5-6 հոգով հարձակվում էին Նարեկ Մալյանի վրա, երբ բորենիների նման ԱԺ-ում հարձակվում էին Վահե Հակոբյանի վրա, երբ ծեծելով մահվան դուռ էին հասցնում փոխգնդապետ Արա Մխիթարյանին, երբ օրը ցերեկով դեռևս որպես ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարձակվում էր Արթուր Դանիելյանի վրա, երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածում էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացու ձեռքերը բռնել էր տալիս ու թքում վրեն, երբ «хзор варчапети» սիրտը փառավորելու համար հատուկ դաժանությամբ բերման էր ենթարկվում Նարեկ Սամսոնյանը, երբ կարմիր բերետավորները տեսախցիկների առաջ Դաշնակցության գրասենյակի դիմաց ծեծում էին ԱԺ պատգամավորին և Եռաբլուրում քարշ տալիս զոհվածների մայրերին, երբ վարչապետի ավտոշարասյունը սպանում էր հղի կնոջը, երբ….
Այս ցանկը կարող եմ անվերջ թվել: Հայաստանում չկա արդարադատություն: Կա whatsapp-ով որոշումներ պարտադրող իշխանություն և լուռ այս ամենին հետևող դեսպանատներ:
Իսկ Mesrop Manukyan-ի ու Արթուր Չախոյանի բախտը դեռ բերել է: Կարող էին, չէ՞, պետական դավաճանության հոդված կախեին վրեքը: Բայց տեսե՞ք, չեն կախել: Kecce mer xzor varcapete!!!
#balagan_darcac_im_Erebuni
