
Էջմիածինը դեռ հայերինն է:
Էջմիածինը դեռ հայերինն է:

Էջմիածինը դեռ հայերինն է:
Էջմիածինը դեռ հայերինն է:
Իսկ հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:)
Երեկ իշխանական լրատվամիջոցը հրապարակում է «Հեղաշրջման պլան» ասվածը, որի վրա ինչպես միշտ փնթիավարի փակում է առաջին նախադասությունը: Իսկ այսօր արդեն ԲՆՕՐԻՆԱԿ ասվածի վրա երևում է «միստիկ հեղաշրջման» ամիս ամսաթիվը, որը պետք է իբր տեղի ունենար 2024 թվականի հուլիսի 23-ից սեպտեմբերի 30-ը:
Այսինքն նախորդ տարի: ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ:)))
Փնթի եք ամեն ինչում: ԵՒ դուք, և ձեր սպասարկուները: 2 ժամ չի դիմանում ձեր մանիպուլյացիան:

Ուրեմն Հյուսիսային պողոտայից ապամոնտաժում են լեդ էկրանները, որի վրա տարիներով գովազդ էր պտտվում ու խնդիր չկար: Հենց սկսեցին Սամվել Կարապետյանի նկարը ցուցադրել, եկան ապամոնտաժեցին: Շուտով արգելելու են Սամվել անունը, Կարապետյան ազգանունը, Տաշիր քաղաքը և ցանկացած բան, ինչ վախ է ներշնչում ուսապարկերին:
#քնձխ
Հեղաշրջման պլանը հաստատ քեռակինն է գրել: Դրա համար էլ «դոմփել» են:
Ժամանակակից «ժողովրդավար» Հայաստանի իրողությունները
Եթե Х գործարարը անհամաձայնություն հայտնի օրվա իշխանության քայլերի վերաբերյալ, ապա շատ արագ.
Ա. Նրա տարիներով արտադրած և խնդիր չունեցած մածունը կպարզվի, որ սև է
Բ. Թաքցրել է խոշոր չափերի մերան
Գ. Ապակե տարաների թափանցիկությունը չի համապատասխանում երեկ չէ առաջին օրը ընդունված նորմերին
Դ. Փորձված թանը այլևս այդ «անփորձ մածունից» չի ստացվում, ինչի վերաբերյալ բողոք է ներկայացնելու արևմտյան յոգուրտի սիրահար ամբողջ գդլնոցը
Ե. Առավոտից երեկո գործարարի մասին վայրահաչելու են այն նույն մարդիկ, որոնք մինչ այդ հերթ էին պահում նրա մոտ հայտնվելու և մի քանի գրամ մածուն բերաններն առնելու համար
Սա է: Սա չնկատելը, սա չտեսնելը նշանակում է սա խրախուսել: Օրվա իշխանության աթոռը ոչ միայն ճոճվում է, այլ նաև հողը փախնում է ոտքերի տակից: Որովհետև հողը հայկական է: Իսկ իրենք հայ չեն:
Սրանց հեռացնելու հազար ու մի ձև էր փորձ արվել: Բայց վերջը հեռանալու են #մեր_ձևով:
Հայկական ձևով: Ուրիշ ձև չունեն:

Հայերին կործանող սեփական զրոյական կետերը: #քնձխ #գերագույնգլխավորթշնամի
Հայերին կործանող սեփական զրոյական կետերը: #քնձխ #գերագույնգլխավորթշնամի
Էս մասշտաբի վախկոտ ղեկավար ոչ մեկ չի տեսել: Ինչ անում է՝ վախից է դրդված: Ստում է, ուրեմն վախենում է: Լրբանում է, ուրեմն ավելի է վախենում: Սպառնում է, ուրեմն վախից պատրաստ է մասնատվել ու տարբեր բունկերներում թաքնվել: Կոմպրոմատնել է վախից դրդված հավաքում, մորուքն էլ է վախից դրդված սափրել, Էրդողանի մոտ էլ է վախից դրդված գնում, Պուտինի էլ:
Վախկոտ է, ՎԱԽ-ԿՈՏ:
#պուպսիկ
Ծանոթացեք, դուք ձեր վռչոյին լավ չէիք ճանաչում: Բայց սա էլ դեռ իրականը չէ: Իրականը շատ ավելի վատն է: Ու շուտով իրականին էլ կտեսնեք: Զուտ մորուք էր պահում, որ խաբս տար:
Սամվել Կարապետյանի հետ ծանոթ չեմ, բայց ծանոթ եմ արած գործերին: Ի՞նչ ասեմ: Էսօր էլ մեր ոխերիմ հարևանները ժպիտները դեմքերին կքնեն:
Ինձ ավելի հետաքրքիր է, թե Սամվել Կարապետյանին հարազատ համարող բիզնես էլիտայի քա՞նի ներկայացուցիչ հենց հիմա երիկամների սուր ցավով կհայտնվի հիվանդանոցում, որ չխառնվի ոչ մի բանի:
Չէ՞ որ չխառնվելը հայ բիզնես էլիտայի ամենաուժեղ կողմն է: