Բրիտանացի ռազմական տեսաբան Բազիլ Լիդդել Հարթին վերագրվող միտքն ասում է․ «Գեներալ…

Բրիտանացի ռազմական տեսաբան Բազիլ Լիդդել Հարթին վերագրվող միտքն ասում է․ «Գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին»։

Ահա այս միտքը խիստ արդիական է մեր օրերի քաղաքական գործընթացներին ընդդիմադիր ուժերի նախապատրաստական աշխատանքներին նայելիս։ Ընդդիմությունը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին՝ 2021 թվականի ընտրական գործընթացների տրամաբանությամբ, ուժերի դասավորությունն հաշվի առնելով, այն դեպքում, երբ էական փոփոխություններ են տեղի ունեցել, և նոր սպասվող ընտրական գործընթացներին բացահայտ մասնակից են ուժեր, որոնք առնվազն նախորդ գործընթացում հրապարակային չէին։

Օրերս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասն հայտարարեց․ «Իհարկե, Հայաստանը նաև այլ խնդիրներ ունի։ Ռուսաստանը և նրա պրոքսիները տեղեկատվական քարոզարշավներ են իրականացնում Հայաստանում՝ ընտրությունների նախօրեին։ Մենք տեսնում ենք, որ օգտագործվում են այն նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում։ Սցենարը նույնն է։ ԵՄ ֆինանսավորումը կօգնի արձագանքել օտարերկրյա միջամտությանը։

Արտաքին միջամտությանը դիմադրելը պահանջում է ողջ հասարակության մասնակցությունը։ Մենք ուրախ ենք լսել, որ հենց սա է իրավիճակը Հայաստանում։ Ակտիվ քաղաքացիական հասարակությունը և անկախ լրատվամիջոցները կարևորագույն նշանակություն ունեն։ Դուք մենակ չեք այս մարտահրավերների առջև, մենք պատրաստ ենք ձեզ ակտիվ աջակցություն ցուցաբերել»։

Նախ գանք նրան, թե ինչ է նշանակում Մոլդովայի օրինակի հիշատակումը և ինչ դերակատարում է ունեցել այդ գործում Կայա Կալլասը։

Մոլդովայում գործող նախագահ Մայա Սանդուն խիստ ցածր վարկանիշ ուներ, և նրա հաղթանակի շանսերը բարձր չէին գնահատվում։ Շատերի համար հասկանալի էր, որ Սանդուն հեռանալու է նախագահական ընտրությունների արդյունքներով, բայց գործի անցան եվրոչինովնիկները՝ Կայա Կալլասի գլխավորությամբ։

Նախ ստեղծվեց ռուսական ազդեցության նարատիվը, որի շահարկմամբ արգելվեցին կուսակցություններ և մեկուսացվեցին թեկնածուներ։ Ամբողջ այս ընթացքում ագրեսիվ քարոզչություն էր վարում ԵՄ–ն Մոլդովայում։ Կայա Կալլասը ինչ-որ իմաստով դարձել էր Մայա Սանդուի նախընտրական շտաբի ղեկավարը։ ԵՄ–ից գետի պես հոսող ֆինանսական և քարոզչական աջակցությունը չօգնեց Սանդուին, և նա Մոլդովայում բնակվող քաղաքացիների քվեարկությամբ մեծամասնություն չստացավ ու պահեց նախագահական աթոռը միայն ԵՄ–ում բնակվող մոլդովացիների քվեարկությամբ։ Նույն սցենարը կրկնվեց նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հայաստանում սպասվող իրադարձությունների ֆոնին Կալլասի կողմից Մոլդովայի օրինակի հիշատակումը նշանակում է մեկ բան՝ նրանք Նիկոլ Փաշինյանը իշխանության պահպանման համար անելու են այն ամենը, ինչ արել են Մայա Սանդուի իշխանության պահպանման համար։

Այն, որ ԵՄ–ն փորձելու է Հայաստանում կրկնել Մոլդովայի օրինակը, վկայում է այն հանգամանքը, որ իրենց ֆինանսավորմամբ քաղաքացիական հասարակություն աշխատողները արդեն իսկ սկսել են քննարկումների դաշտ բերել կուսակցությունների և անհատների ընտրական գործընթացներից դուրս թողնելու հարցը։ Արևմուտքի գործակալական ցանցը փորձում է օրակարգ ձևավորել կոնկրետ ուժերի ընտրապայքարից դուրս թողնելու վերաբերյալ։ X պահի Նիկոլ Փաշինյանը օգտվելու է այդ առաջարկից, ինչպես ժամանակին օգտվեց այդ նույն մարդկանց կողմից առաջ մղվող ԵՄ անդամակցության օրակարգից։

Ահա այս ամենի ֆոնին, երբ փաստացի ԵՄ–ն հայտարարել է Հայաստանի ընտրական գործընթացներում իր ուղիղ մասնակցության մասին, Հայաստանի ընդդիմադիր ուժերը գոնե հրապարակային պատրաստվում են 2021 թվականի ընտրական գործընթացների նման մի գործընթացի, որտեղ իրենք խոսելու են Արցախից, Նիկոլ Փաշինյանի դավաճան լինելուց և այսպես շարունակ։

Ընդդիմությունը պետք է հասկանա, որ այս ընտրական գործընթացը նախորդի կրկնությունը չի լինելու, և շատ կարևոր է նախապատրաստվել ԵՄ ներգործությանը, այդ գործընթացներին։ Պետք է փորձել այսօրվանից խոսել այդ մասին, չեզոքացնել այդ ազդակները, ակտիվացնել հանրության հետ կապը, գտնել աշխարհաքաղաքական հենարան, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ խաղեր չի տա։ Սրանք խնդիրներ են, որոնց ուղղությամբ աշխատանքները դեռ երեկ պետք է սկսված լինեին, բայց այսօր էլ դեռ շատ ուշ չէ հասնել արդեն ճամփա ընկած գնացքի հետևից, հատկապես երբ այն դեռ արագություն չի հավաքել։

Ժամի դռնեը բաց են, համա շունն էլ պտի նամուս ունենա չմտնի Հայկական ժողովրդական ա…

Ժամի դռնեը բաց են, համա շունն էլ պտի նամուս ունենա չմտնի

Հայկական ժողովրդական ասացվածք

Ուրիշ էլ ինչպես ասեն, որ իրենք նույն օրակարգն են սպասարկում։ Ավելի բացահայտ չեմ …

Ուրիշ էլ ինչպես ասեն, որ իրենք նույն օրակարգն են սպասարկում։ Ավելի բացահայտ չեմ պատկերացնում։

Որտեղից էր Ալեն Սիմոնյшնը մшրիխունш ձեռք բերել ու ծխել

Որտեղից էր Ալեն Սիմոնյшնը մшրիխունш ձեռք բերել ու ծխել

Բшնшկի թիվը կնվազի 25 %-ով․ Ալիևը ևս մեկ պшհանջ է կյшնքի կոչվում

Բшնшկի թիվը կնվազի 25 %-ով․ Ալիևը ևս մեկ պшհանջ է կյшնքի կոչվում

Սիրելի՛ ընկերներ, Այսօր, երբ Հայաստանի տեղեկատվական դաշտը լցված է լիբերալ-ֆաշիստ…

Սիրելի՛ ընկերներ,
Այսօր, երբ Հայաստանի տեղեկատվական դաշտը լցված է լիբերալ-ֆաշիստական օրակարգը սպասարկող հարթակներով, որոնք փորձում են մեզ հեռացնել ավանդական արժեքներից, առավել կարևոր է ունենալ հարթակ, որը հստակ և անշեղ ծառայում է հայկական ու պահպանողական օրակարգին։
Politik.am-ը իր գործունեությամբ պաշտպանում է հայկական ինքնությունը, պետականությունը և ավանդական արժեքները։ Այս գործում մենք չունենք կոմպրոմիս, ինչը, բնականաբար, բերում է նաև դժվարությունների։
Ընկերներս երկար ժամանակ համոզում էին, որ ստեղծենք մեզ աջակցելու մշտական հարթակ, որը մարդկանց հնարավորություն կտա անգամ փոքր հնարավորության դեպքում, կանգնել մեր կողքին։ Հետևելով այդ խորհուրդներին՝ մենք ևս ստեղծեցինք Patreon էջ, որի միջոցով կարող եք աջակցել մեր աշխատանքին։ Աշխատանքին, որը ամեն օր ձեր աչքի առաջ է։
Խնդրում եմ՝ ցանկացողները միանան մեզ Patreon-ում և դառնան Politik.am-ի գործընկերը ազգային օրակարգի պաշտպանման գործում։
Patreon-ի հղումը https://www.patreon.com/cw/politikam?utm_medium=unknown&utm_source=join_link&utm_campaign=creatorshare_creator&utm_content=copyLink

Վեհափառը իրավունք չունի գահը թողնելու․ Վատիկանը փորձում է ներսից պայթեցնել

Վեհափառը իրավունք չունի գահը թողնելու․ Վատիկանը փորձում է ներսից պայթեցնել

Աննա Հակոբյանի հիմնադրամին միլիոններ են տալիս․ որտեղից Սիմոնյանին մшրիխուանա

Աննա Հակոբյանի հիմնադրամին միլիոններ են տալիս․ որտեղից Սիմոնյանին մшրիխուանա

Եկեղեցшկանների Փաշինյանին միшնալը նույնն է,ինչ ընդդիմшդիրները միանшն Ադրբեջшնին

Եկեղեցшկանների Փաշինյանին միшնալը նույնն է,ինչ ընդդիմшդիրները միանшն Ադրբեջшնին