Սոված մնալու վախը մարդուն կարող է դրդել ստոր քայլերի: Ես սովից վախեցող մարդկանցից չեմ նեղանում:
Category: Boris Murazi
Պատերազմից հետո մի պատմությամբ արձանագրեցի մեր ժողովրդի կատարյալ միամտությունը և…
Պատերազմից հետո մի պատմությամբ արձանագրեցի մեր ժողովրդի կատարյալ միամտությունը և էդ միամտությունից օգտվող մի եզակի սրիկա ֆիքսեցի։ Ուրեմն մեկը մի կազմակերպություն էր բացել, որով իբր բանակի համար բաներ էր արտադրելու, հետո ինտերնետից մի ռոբոտի նկար էր քաշել, թե զինվորներին փոխարինող ռոբոտ է սարքելու։ Այդ ամենի համար մարդկանցից փող էր հավաքում, անհրաժեշտ պարագաները անվճար ստանում էր տարբեր մարդկանցից, աշխատանքը անում էին կամավորները, անգամ իր իբր ձեռնարկության հոսանքի փողն էին մարդիկ տալիս։ Վերջում գիտեք ինչ պարզվեց, որ մարդկանց փողերով, կամավորների կարած վրաններն ու քնապարկերը վաճառել էր ՊՆ-ի վրա, իսկ ռոբոտ իհարկե այդպես էլ չկառուցեց, քանի որ նման նպատակ չկար էլ։
Հիշում եմ դրա ակտիվ փողհավաքման փուլում գրեցի ժողովրուրդ ջան էդ ռոբոտի նկարը քաշած է ինտերնետից, այդ մարդը ձեզ մոլորեցնում է։ Մոլորվողները գիտեք ոնց պորտես տեղը դրեցին։ Հետո պարզվեց, որ մի քանի հարյուր հազար դոլար փող է հավաքել ու իրենով արել։ 2023-ից դրա էջը չի էլ գործում։
Նույն բանն է քաղաքական դաշտում, երբ փորձում ես մարդկանց աչքերը բացել, թե ժողովուրդ ջան էս ինչ փրԳիչը կոնկրետ ձեզ քցում է։ Ասում են մի կողմ քաշվիր, թող մենք հավատանք, կարող է էս անգամ չմոլորեցնի մեզ։
Սա մեր գյուղի ավտոբուսն էր, որը մինչև մեկ ամիս առաջ օրեկան յոթ անգամ Երևան էր գն…
Սա մեր գյուղի ավտոբուսն էր, որը մինչև մեկ ամիս առաջ օրեկան յոթ անգամ Երևան էր գնում-գալիս։ Մեկ ամիս առաջ ՔՊ ուղեղները որոշեցին հանել այս տրանսպորտը ու փոխարենը ոչինչ հիմա չի աշխատում։ Մեկ ամիս է մարդիկ չգիտեն ոնց հասնեն Երևան, բայց նաև էդպես դժգոհողներ չկան, ավելին երբ շաբաթներ առաջ լրագրողներ էին եկել մի քանիսը ասել էին, որ գոհ են տրանսպորտը հանելու որոշումից։ Մարդիկ միշտ արժանի են լինում իրենց կառավարիչներին։

Հարգելի ապերիկներ, սիրելի քուրիկներ էդ որ սպասում եք ինչ որ մարդիկ ներողություն …
Հարգելի ապերիկներ, սիրելի քուրիկներ էդ որ սպասում եք ինչ որ մարդիկ ներողություն խնդրեն, քանի որ կասկածել են Մարտունին, էդ որ պնդում եք, թե ի սկզբանե Մարտունը ուներ այս որոշումը, կարող է հավես անեք կարդաք այդ մարդու տեքստը։ Կարմիրով ընդգծել եմ ձեր համար, որ տեսնեք, կարող է տեսողության խնդիր կա։ Մարդը ասում է, որ ստիպված է այս որոշումը կայացրել և որ ժողովուրդն է ստիպել։ Այսինքն եթե այս օրերի ճնշումը չլիներ, ապա մարդը ուրիշ որոշում կուզեր կայացնել։ Դժվար չի երկու էջանոց հայտարարությունը կարդալ։

Այս տարիների ընթացքում Մարտուն Գրիգորյանը միակ գործիչն է, որ ընտրողներից-քաղաքաց…
Վարդան Ղուկասյանը ժողովրդի ճնշմամբ ստացավ նաեւ վերջին աջակցությունը, բայց նա լավ…
Վարդան Ղուկասյանը ժողովրդի ճնշմամբ ստացավ նաեւ վերջին աջակցությունը, բայց նա լավ պետք է գիտակցի, որ այս քաղաքապետությունը ( եթե քպ-ն նոր բան չզարդարի) նման չի լինելու մյուս դեպքերին: Ինքը իրեն չի կարող թույլ տալ բաներ, որ նախկինում թույլ էր տալի: Նա պատասխանատու է նաեւ մյուս թեկնածուների ընտրողների առաջ:









