
«Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին։
«Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին։

«Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին։
«Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին։
Սիրելի Քրիստոնյա ընկերներ, Քրիստոս հարյավ ի մեռելոց: Շնորհավոր Սուրբ Զատիկ:
Թմրամոլ, թմրադեղերի, աննորմալ սեռական կյանքի քարոզ անող սնուփ դոգի ֆանատները ծաղրում են անշառ ուտել-խմելու քարոզ անող Թաթուլի ֆանատներին: Սրանք երեւի չեն հասկացել, որ անգլերեն ռաբիզ էլ ա լինում, անգամ կիսամերկ մարդկանց մասնակցությամբ կլիպներն են ռաբիզ լինում, ավելի լավ է ռաբիզ լինել, քան թմրամոլ ու համասեռամոլ: Էնպես որ բում բում բում բում:

Մեզանից ոչ հեռու ցեղասպանում են Պաղեստինի արաբներին

ՀՀԿ 35-րդ ամյակին նվիրված կուսակցական նիստում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով ԵԱՏՄ անդամակցության մասին հայտարարել է․ «Մեկ գիշերում որոշում կայացնելու» հեքիաթը և այնքան են պատմել, որ սկսել են իրենք էլ հավատալ իրենց հնարածին՝ միտումնավոր չտեսնելու տալով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրների ֆոնին բանակցային կողմերի հետ մեր տևական և ծանր, բայց միևնույն ժամանակ արգասաբեր աշխատանքը: Դրա արդյունքը, այո, ԵԱՏՄ-ին անդամակցության նպատակով մեր հետևողական բանակցությունների հաջող ավարտն էր և ԵՄ-ի հետ զուգահեռ տարվող աշխատանքի ավարտին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում էր մեր համագործակցության ամբողջական օրակարգը և շահերը»:
ԵԱՏՄ (այն ժամանակ Մաքսային միություն) մտնելը իհարկե ճիշտ որոշում էր, բայց այն որ այդ որոշումը կայացվել է մեկ գիշերվա ընթացքում (թե ինչ է եղել վերջին պահին դժվար է ասել) փաստում են ՀՀԿ-ականների այդ օրերի, անգամ անդամագրության օրվա՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հարցազրույցներն ու հայտարարությունները։
2013 թվականի սեպտեմբերի 3-ին Ազատություն ռադիոկայանի լրագրողը, այդ օրը Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանի այցի վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրել է․«Հնարավո՞ր է՝ այդ հանդիպումից հետո պարզ դառնա, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն և չի նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը»։
Լուսահոգի Գալուստ Գրիգորիչը շատ հստակ պատասխանում է․«Չեմ կարծում, նման բան չի կարող լինել, որովհետև Ասոցացման համաձայնագիրը հայ – ռուսական հարաբերությունների նույնիսկ ենթատեքստում որևէ խանգարիչ հանգամանք չի առաջադրում, և նաև Մաքսային միության քննարկումները այնքան խորացած չեն, որ հենց կարողանանք այսօր դիրքորոշում արտահայտել, առավել ևս՝ Հայաստանը մաքսային սահման չունի Ռուսաստանի հետ»:
Հանրապետականի նախկին փոխնախագահը վստահ էր, որ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի․ – «Բնական եմ համարում, դա էլ պետք չի սենսացիա առաջացնել, դա ոչ թե Եվրոմիություն ենք մտնում, այլ մեր մուտքը ավելի ամբողջական ենք ապահովում Եվրոպայում»:
Այսինքն, եթե ԵԱՏՄ մտնելը ինչպես երրորդ նախագահն է ասում՝ տևական քննարկված լիներ, ապա դժվար, թե ՀՀԿ փոխնախագահը պնդեր, որ Հայաստանը չի կարող անդամագրվել Մաքսային միությանը։ Այն որ որոշումը անսպասելի է եղել ՀՀԿ վերնախավի համար, նորից ապացուցում է այս հարցազրույցը։ Գալուստ Գրիգորիչը Սերժ Սարգսյանի Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունից բառացիորեն ժամեր առաջ բացառում է նման զարգացումը և վստահեցնում, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր է ստորագրվելու։