Այս պահին հետևում եմ Գյումրիում ՔՊ ջղաձգումներին:
Մեղկ եք:
Ընդդիմության հաղթանակը առաջիկա ընտրություններին անխուսափելի է:
Հարցազրույց եմ տվել Narek Galstyan -ին: Եթերը, այսօր ժամը 22:15-ին:
Սիրելի’ մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ,
Շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի առթիվ։ Այն բոլոր փորձությունների ժամանակներում, որոնց առաջ կանգնել է մեր երկիրը, դուք մշտապես ձեր ուսերին եք կրել դժվարությունները, քաջալերել եք, հույս տվել, կամք ու վճռականություն հաղորդել։
Մաղթում եմ, որ այսուհետ կանացի երջանկությունը մշտապես ուղեկից լինի ձեզ, ապրեք, աշխատեք ու ստեղծագործեք հաղթանակած երկրում։
Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ մեր բոլոր հերոսածին մայրերին։ Դուք եք մեր երկրի ոչ միայն երեկվա ու այսօրվա, այլև ապագայի հենքը։ Խոնարհումս բոլոր նահատակների առջև ու խոստումս, որ ձեր մայրերը մշտապես լինելու են մեր հոգածության, սիրո ու ակնածանքի ներքո։
Հատուկ շնորհավորում եմ մեր արցախցի մայրերին ու քույրերին։ Հավատում եմ, որ մենք դեռ կկարողանանք շնորհավորանքի խոսքեր հնչեցնել Արցախից։
Սիրելի’ կանայք ու աղջիկներ, եղե’ք երջանիկ, հարատև երջանիկ։ Շնորհավոր Մարտի 8։

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց Բանակի օրվա կապակցությամբ։ Որքան էլ Հայոց Բանակն այսօր գտնվի արտաքին և ներքին թշնամիների հարվածի թիրախում, անժխտելի է, որ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն կերտել են հաղթանակի փառավոր էջեր, երկարատև տարիներ հանդիսացել մեր տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորը, այլև շարունակում են մնալ մեր պետականության փառքի և կարողությունների վերականգնման ամենագլխավոր հենասյունը։
Այսօր՝ Հայոց Բանակի օրը, պարտավոր ենք հերթական անգամ գլուխ խոնարհել մեր բոլոր ժամանակների նահատակների հիշատակի առջև։ Նրանք գիտակցաբար գնացին մահվանը դեմ հանդիման՝ մտքում կրկնելով Եղիշեի խոսքերը․ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն»։ Ու հենց իմացյալ մահով էլ անմահացրեցին ոչ միայն իրենց, այլև հարատև դարձրեցին հայոց պետականությունը։
Առավել քան վստահ եմ, որ Հայոց Բանակը կրկին կվերագտնի իր փառավոր ուժը, կրկին կստիպի հակառակորդին հաշվի նստել իր հետ, կրկին նրա շնորհիվ մենք մեզ կզգանք հաղթանակած, անվտանգ ու մեր տարածքների նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում խորտակիչ հարված հասցնելու պատրաստ հավաքական զորավոր միություն։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ։ Փա՛ռք Հայոց Բանակին։ Փա՛ռք մեր զինվորներին ու սպաներին։ Պատիվ ունեմ։
