Category: Arthur Vanetsyan
Խորին շնորհակալություն եմ հայտնում Վաղարշապատ խոշորացված համայնքի մեզ ձայն տված …
Խորին շնորհակալություն եմ հայտնում Վաղարշապատ խոշորացված համայնքի մեզ ձայն տված յուրաքանչյուրին, ով աջակցեց «Հայրենիք» կուսակցությանը և մեր համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանին։
Եթե ասենք, որ արդյունքների հետ կապված կա ափսոսանք, նույնն է, եթե ոչինչ չասենք, բայց սա միևնույն ժամանակ կարևոր ու լուրջ դաս է, որը մենք պետք է սերտենք։ Եվ հենց այդ սերտված դասի հիման վրա էլ պարտավոր ենք փոխել մեր մոտեցումները և հետագա աշխատանքի ոճը:
Մենք չունենք ոչ իրավունք, ոչ էլ ժամանակ հիասթափվելու։
Իմ կարծիքով հիասթափվելը հավասարազոր է դավաճանության:
Այժմ անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները և փոխել ստեղծված պատկերը։
Առավել կարևոր է դուրս բերել մեր հասարակության այն հատվածը իներտությունից, որը հետ է կանգնել քաղաքական գործընթացներից և չի մասնակցում ընտրություններին։ ՔՊ-ի ստացած այս արդյունքը իրականում ոչ թե հաղթանակ է, այլ ընդամենը՝ մեր չքվեարկող քաղաքացիների նրան ընծայված նվեր է:
Այնուամենայնիվ,
Շնորհավորում ենք մեր ընդդիմադիր գործընկերներին՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքին և «Մայր Հայաստան» կուսակցությանն իրենց արձանագրած արդյունքի համար:
#Հայրենիք
Մշտապես ճիշտ եմ համարել չարձագանքել ֆեյք կայքերով կամ սոցիալական էջերով իմ և ընտ…
Մշտապես ճիշտ եմ համարել չարձագանքել ֆեյք կայքերով կամ սոցիալական էջերով իմ և ընտանիքիս հասցեին հրապարակվող կեղծիքներին և զազրախոսություններին՝ համարելով դրանք ուշադրության ոչ արժանի մեդիա-կենդանիների հրապարակային ապականություններ։
Այնուամենայնիվ, մերթ ընդ մերթ ստիպված եմ անդրադառնալ դրանց՝ մեր հասարակության անգամ մի քանի անդամի մտքում կասկածներ կամ իմ չպատասխանելու հետևանքով առաջացող լրատվական-կեղտային նստվածք չթողնելու համար։
Այս անգամ էլ տղմասեր դուրսպրծուկների մեդիա աշխարհում հերթը տղայինս էր։
Քանի որ տղաս՝ Արտյոմը քաղաքական-հանրային հրապարակումներով հանդես չի գալիս՝ իր փոխարեն ես կարձագանքեմ այս անպատասխանատու, կեղծ և անբարո հրապարակմանը:
Արտյոմը ոչ միայն չի եղել նշված ակումբում, այլև առհասարակ զենք չունի, էլ չեմ խոսում կրակոցներ արձակելու մասին։
Նման 0-ական իրականություն ենթադրող ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական, կա՛մ երկուսը միասին։
Եթե երես ունենայիք՝ նման բաները տարածելուց անդրաշխարհում չէիք թաքնվի։
Artur Vanetsyan updated his cover photo.
\u054e\u0561\u0572\u0561\u0580\u0577\u0561\u057a\u0561\u057f` \u056b\u0574 \u057…

Վաղարշապատ` իմ հայրենիք. հարցեր Խաչիկ Մանուկյանին
#Վաղարշապատ_իմ_Հայրենիք #Խաչիկ_Մանուկյան
#քվեшթերթիկ_8
\u054e\u0561\u0572\u0561\u0580\u0577\u0561\u057a\u0561\u057f` \u056b\u0574 \u0570\u0561\u0575\u0580\u0565\u0576\u056b\u0584. \u0570\u0561\u0580\u0581\u0565\u0580 \u053d\u0561\u0579\u056b\u056f \u0544\u0561\u0576\u0578\u0582\u056f\u0575\u0561\u0576\u056b\u0576\n\n#\u054e\u0561\u0572\u0561\u0580\u0577\u0561\u057a\u0561\u057f_\u056b\u0574_\u0540\u0561\u0575\u0580\u0565\u0576\u056b\u0584 #\u053d\u0561\u0579\u056b\u056f_\u0544\u0561\u0576\u0578\u0582\u056f\u0575\u0561\u0576\n#\u0584\u057e\u0565\u0448\u0569\u0565\u0580\u0569\u056b\u056f_8″},”is_text_only_story”:false,”id”:”UzpfSTEwMDA2MzQ2MzY2OTUzODoxNDQyNDUxMzI0NTQ2OTc2OjE0NDI0NTEzMjQ1NDY5NzY=”},”__module_operation_CometFeedStoryAttachedStory_story”:{“__dr”:”CometFeedStoryInvertedAttachedStoryLayoutStrategy_attachedStoryLayout$normalization.graphql”},”__module_component_CometFeedStoryAttachedStory_story”:{“__dr”:”CometFeedStoryInvertedAttachedStoryLayoutStrategy.react”}},”attached_story”:null}},”id”:”UzpfSTEwMDAwMjg3NzQ5MTc5NzoyNDI1MTIwMjcxNzg5MjMwNzoyNDI1MTIwMjcxNzg5MjMwNw==”},”__module_operation_CometFeedStoryAttachedStoryMatchRenderer_story”:{“__dr”:”CometFeedStoryAttachedStoryStrategy_attachedStory$normalization.graphql”},”__module_component_CometFeedStoryAttachedStoryMatchRenderer_story”:{“__dr”:”CometFeedStoryAttachedStoryStrategy.react”}},”message”:{“__typename”:”CometFeedStoryDefaultMessageRenderingStrategy
Վաղարշապատում հաղթելու է Հայաստանը: Վաղարշապատում հաղթելու է հայը: Վաղարշապատո…
Համայն հայության մայրաքաղաք , դարերի քայլքից մշակույթ կերտած իմ Երևան, մեր սրտեր…
Համայն հայության մայրաքաղաք , դարերի քայլքից մշակույթ կերտած իմ Երևան, մեր սրտերի մայրաքաղաք, մեր գույների, երգերի ու երազանքների օրրան։ Քո ամեն շունչը պատմություն է , ամեն փողոց հիշողության ժապավեն, արևածագը ապագայի նկատմամբ նոր հավատ։
Շնորհավոր Երևան՝ հազարամյակների հմայքով, բազմանշանակ հոգով ու անսպառ երիտասարդությամբ։
Թող քո ամեն նոր օրը լինի ավելի լուսառատ, քան նախորդը, և թող յուրաքանչյուր երևանցու սրտում միշտ վառվի քո հանդեպ անսահման սերը։
Վաղարշապատ իմ #Հայրենիք
Վարդենիս իմ #Հայրենիք
Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախո…
Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
34 տարի առաջ այս օրը Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրեց անկախ ապրելու ուղին՝ զինվորագրվելով անկախության պահպանման ու ապահովման սուրբ պայքարին։
34 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ազգային նպատակների ու ամենանվիրական իղձերի կյանքի կոչման բանաձևը հստակ է՝ միասնականություն, հավաքական կամք ու հավատ։
Անկախության ճանապարհին ունենք հաղթանակի ու հպարտության բազմաթիվ դրվագներ, ցավոք, ունենք նաև ցավի ու կորստի էջեր։ Այսօր՝ 34 տարի անց, շարունակվում է մեր պայքարը անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու, սեփական հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար և այսօր, առավել քան երբևէ, նորից կենսական կարևորություն ունեն մեր միասնականությունն ու վճռականությունը։
Սիրելի՛ ժողովուրդ, վստահ եմ, որ պատվով հաղթահարելու ենք նաև այսօր մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները, ամրագրելու ենք անկախ ապրելու մեր իրավունքն ու սերունդներին իրական խաղաղություն ենք ժառանգելու՝ կայուն, երկարաժամկետ խաղաղություն։
Խոնարհումս Հայաստանի Հանրապետության անկախության, Արցախի Հանրապետության համար բոլոր ժամանակներում զոհված մեր հայրենակիցների հիշատակի առաջ, հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր քույրերին ու եղբայրներին։






