Եթե առանձնացնելու լինենք Սովետական Հայաստանի 10 խորհրդանշական դեմքերի, ապա մեկն …

Եթե առանձնացնելու լինենք Սովետական Հայաստանի 10 խորհրդանշական դեմքերի, ապա մեկն անպայման կլինի Նիկիտա Սիմոնյանը՝ լեգենդար «Արարատի» գլխավոր մարզիչը։

Այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Հրազդան» ստադիոնին կից փողոցը Նիկիտա Սիմոնյանի անվամբ դարձնելու նախագիծ։

Հանգչիր խաղաղությամբ, հարգելի՛ Նիկիտա Պավելի։

Ընդդեմ Փաշազադեի վկաների և ի պաշտպանություն մեր Եկեղեցու

Ընդդեմ Փաշազադեի վկաների և ի պաշտպանություն մեր Եկեղեցու

Նիկոլ Փաշինյանն՝ ինչպես Զելենսկին․ մի տնից չեն, մի օրի են ———————————————— «Հաղ…

Նիկոլ Փաշինյանն՝ ինչպես Զելենսկին․ մի տնից չեն, մի օրի են
————————————————

«Հաղթելու ենք» խաբեության ներքո ավելի քան 1,7 միլիոն ուկրաինացու զոհվելու պատճառ դարձած Զելենսկին հերթական դեմագոգիկ ուղերձով հանդես եկավ։ Ուկրաինան ավերակի վերածած այդ ցածրակարգ ծաղրածուն կոկորդիլոսի արցունքներ էր թափում։ Դա «դեժա վյու» էր։ Նա նույն Նիկոլ Փաշինյանն էր։ Դրանց դրսի տիկնիկավարները «շտամպովկա» են անում։

1. Զելենսկին հաճախ է օգտագործում խաղաղություն, ինքնիշխանություն, արժանապատվություն բառերը, բայց բերել ու բերում է պատերազմ, պարտություն, նվաստացում, զոհեր, ավերածություններ։ Նիկոլ Փաշինյանն էլ։

2․ Զելենսկին իշխանության եկավ թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով, բայց դարձել է հետսովետական Ուկրաինայի ամենաթալանչի և ամենակոռումպացված ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանն էլ։

3․Զելենսկին դրսի ուժերի ձեռքում խամաճիկ է և հանուն աթոռի զոհասեղանին է դրել սեփական պետությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ։

4․Զելենսկուն օգտագործում են հակառուսական ծրագրերում և որպես մանրադրամ դիտարկում Ուկրաինան։ Նիկոլ Փաշինյանի դեպքում էլ է նույնը։

5․ Զելենսկին, հանուն իր աթոռի ու իմիջի (որպեսզի իրեն չասեն «Զելենսկի դավաճան»), պատերազմը կանգնեցնելու և հսկայական զոհերից խուսափելու բազմաթիվ հնարավորություններ բաց թողեց։ Նիկոլ Փաշինյանն էլ։

6․Զելենսկու վերջին հույսը դարձել է Էրդողանը։ Նիկոլինն էլ։

7․ Մինչև Զելենսկին չհեռացվի իշխանությունից, Ուկրաինան շանս չունի, իսկ ուկրաինացիները նոր զոհեր են տալու և նոր տարածքներ կորցնեն։ Հայաստանի դեպքում էլ է նույնը։

Հարգելի՛ վաղարշապատցիներ, սիրելի՛ թիմակիցներ, Վաղարշապատի ավագանու ընտրության ա…

Հարգելի՛ վաղարշապատցիներ, սիրելի՛ թիմակիցներ,

Վաղարշապատի ավագանու ընտրության արդյունքում «Մայր Հայաստանին» բաժին է հասել 2 մանդատ: Մեր ակնկալածը, բնականաբար, ավելին էր, բայց ամեն դեպքում մենք շատ բարձր ենք գնահատում մեր օգտին տրված ամեն մի քվեն ու շնորհակալ ենք վստահության համար:

Տեղեկացնեմ, որ ես և մեր ցուցակի 2-րդ համար Դավիթ Կարապետյանը (Davit Karapetyan), քննարկելով «Մայր Հայաստան» խմբակցության հետագա գործունեության հարցը և խորհրդակցելով «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի, մեր թիմակիցների հետ, եկանք այն եզրակացության, որ առավել նպատակահարմար կլինի, որպեսզի Վաղարշապատի ավագանու գործունեության մեջ ներգրավվեն մեր թիմակիցներ Հռիփսիմե Մկրտչյանը և Հարություն Խաչիկյանը: Ելնելով դրանից՝ մենք կհրաժարվենք ավագանու մանդատից:

Մկրտչյանին ու Խաչիկյանին ցանկանում ենք արդյունավետ աշխատանք՝ ի շահ Վաղարշապատի և վաղարշապատցու: Մենք ամբողջ թիմով կսատարենք նրանց՝ ավագանու գործունեության ընթացքում:

Վաղարշապատի ընտրությունների մասին ——————————— Նախ շնորհակալ ենք բոլոր այն քաղաք…

Վաղարշապատի ընտրությունների մասին
———————————

Նախ շնորհակալ ենք բոլոր այն քաղաքացիներից, ովքեր գաղափարական, սկզբունքային, պետականամետ, ծրագրային ու քաղաքական քվեարկություն իրականացրեցին՝ ձայնը տալով ընդդիմադիր ուժերին ու մասնավորապես՝ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Դա պարտավորեցնող է՝ անկախ արձանագրված տոկոսներից։

Մենք շատ բարձր ենք գնահատում մեզ տված յուրաքանչյուր քվե։ Լավ է, որ «Մայր Հայաստանը» ներկայացված կլինի Վաղարշապատի ավագանիում, բայց վատ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վերարտադրվեց:

Մենք այս կարճ ժամանակահատվածում՝ մոտ մեկ ամսում, թիմային լուրջ աշխատանք կատարեցինք՝ քաղաքականացնելով ընտրությունները, զգալիորեն նպաստելով ընտրության մասնակցության տոկոսի ավելացմանը, ձևավորելով պայքարի միջավայր։ Շնորհակալ եմ և՛ Վաղարշապատի մեր թիմակիցներից, և՛ «Մայր Հայաստանի» մեր մեծ ընտանիքից՝ միասնական ջանքերի և անմնացորդ ներգրավվածության համար։

Որքան էլ որ իշխանությունները ճնշումներ բանեցրեցին, մերոնց վրա գործեր «կարեցին», զանազան քստմնելի քայլերի գնացին, միևնույն է մեր ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանն ու Դավիթ Կարապետյանը նախկինում իրենց ղեկավարած համայնքներում 1–ին տեղը զբաղեցրեցին՝ զգալիորեն հետ թողնելով «Քաղաքացիական պայմանագրին»։

«Մայր Հայաստանն» այսուհետ ներկայացված կլինի ՀՀ երեք խոշոր համայնքների ավագանու կազմերում՝ Երևան, Գյումրի, Վաղարշապատ։ Մենք քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը ներկայացնող միակ ուժն ենք, որը մասնակցել է վերջին 2 տարում այդ խոշոր համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ու արձանագրել է դրական արդյունքներ։

Ինչ վերաբերում է, Վաղարշապատում իշխանության վերարտադրությանը, ապա այն, բացի վարչական ու այլ տիպի ռեսուրսների կիրառումից, տեղի ունեցավ նախընտրական կեղծիքի ու հասարակության լայն շրջանակների համար անտեսանելի գործընթացների միջոցով, որը առանձին վերլուծության ու գնահատականի է արժանի, և որը վերաբերում է համապետական ընտրություններին։

Իշխանությունը Երևանի, Գյումրիի, Փարաքարի, Վանաձորի, Ալավերդու, Գորիսի և մյուս համայնքների օրինակներից ելնելով որոշեց գնալ ոչ թե հետընտրական, այլ նախընտրական կեղծիքի ու փորձելու է նույն տեխնոլոգիան կիրառել նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Դրա հակաթույնը կա և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու հնարավորությունը կա, բայց եթե ընդդիմադիր դաշտում քաղաքական կոդով առաջնորդվեն, այլ ոչ թե բաժանեն դեռևս «չսպանված արջի» մորթին։

Վաղարշապատին ու համապետական գործընթացին դեռ առիթներ կլինեն անդրադառնալու։ Ասելիք և ամենակարևորը՝ անելիք շատ կա։ Աշխատելու հսկայական դաշտ կա և բոլորս պետք է ամենօրյա ռեժիմով աշխատենք։

Կարճ և կոնկրետ

Կարճ և կոնկրետ

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չերևաց Վաղարշապատում: «Ժողվարչապետը», փաստորեն, տիրապե…

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չերևաց Վաղարշապատում: «Ժողվարչապետը», փաստորեն, տիրապետում է իր խայտառակ հակավարկանիշի մասին տեղեկություններին: Դրա համար էլ ռիսկ չարեց գալ ու մասնակցել քարոզարշավին:

Վաղարշապատցիները պետք է այնպես անեն, որ նրա ոտքը վերջնականապես կտրվի այդտեղից:

Միացի՛ր, որ փոխենք:

Այսօրվա մեր ամփոփիչ միջոցառումն Էջմիածնում: Միացի՛ր, որ փոխենք:

Այսօրվա մեր ամփոփիչ միջոցառումն Էջմիածնում:
Միացի՛ր, որ փոխենք:

Էջմիածին

Էջմիածին

Նիկոլ Փաշինյանը՝ Սահակաշվիլու և Տիխանովսկայայի արանքում։ Խոսել ենք նաև Վաղարշապ…

Նիկոլ Փաշինյանը՝ Սահակաշվիլու և Տիխանովսկայայի արանքում։

Խոսել ենք նաև Վաղարշապատի ընտրություններից։