Մարտունիի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգված է #ինչպեսխոստացելէի

Մարտունիի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգված է #ինչպեսխոստացելէի

Կազմակերպությանը անհրաժեշտ են հզոր ուժեր. մեր կերած բողկերը մարսելու համար։ Ցանկ…

Կազմակերպությանը անհրաժեշտ են հզոր ուժեր. մեր կերած բողկերը մարսելու համար։ Ցանկալի է լինեն և հյուսիսից, և հարավից։ 2018-ի աշխատանքային փորձառություն ունեցողների չառաջարկել, դրանց քաշվածն ենք։ Բարձր աշխատավարձը երաշխավորում ենք:

դիմել․ hojoxovrdincheinqkraki@gmail.com

Ի՞նչ կա սիրուններ։ Լավ ե՞ք Դուք ըտեղ բզբզացեք, ես գնամ մի հատ տեղ գամ։ Շտապ գոր…

Ի՞նչ կա սիրուններ։ Լավ ե՞ք 🥳
Դուք ըտեղ բզբզացեք, ես գնամ մի հատ տեղ գամ։ Շտապ գործ կա 😉

Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին, տարոսը Հայաստանին. դիտարկումներ, գնահատականներ…

Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին, տարոսը Հայաստանին.
դիտարկումներ, գնահատականներ
__________________________

1. Գյումրին (նաև՝ Փարաքարը) մերժեց Նիկոլ Փաշինյանին: Վարչական ռեսուրսի ու ընտրակեղծիքային ամբողջ գործիքակազմի կիրառումը «Քաղաքացիական պայմանագրին» տալիս է ընդհանուրի 1/3-ի ձայները: Այդպես էր Երևանի ընտրությունների ժամանակ: Այդպիսի արդյունքներ արձանագրվեցին նաև Գյումրիում և Փարաքարում:

2. Նիկոլ Փաշինյանը կատարելագործել է ընտրակեղծիքների այն մեխանիզմը, որը ստացել է իր նախորդներից: Նախորդներինը «քյարթու» և «արդար» էր: Նիկոլենք ընտրակաշառքը բարձրացրել են պետական և պաշտոնական մակարդակի: Այն դրսևորվում է պետական բյուջեի հաշվին կատարվող աշխատանքների կամ խոստման ձևով: Աղքատության բարձր մակարդակ ունեցող Գյումրիում իշխանության թեկնածուն բացահայտորեն կաշառք էր բաժանում՝ լիներ այն վառելափայտի (այդ մասին նույնիսկ ցուցմունք կա. Նիկոլական ուժայինները հետաքննության ժամանակ դուրս էին եկել իրենք իրենց հետքի վրա), դրա խոստման (կա տեսանյութ, որտեղ ՔՊԿ-ի քաղաքապետի թեկնածուն վառելափայտ է խոստանում ուղարկել), ասֆալտ անելու կամ «լամպչկա» փոխելու տեսքով:

3. Դատելով ամենից՝ Գյումրիում ՔՊԿ-ի թեկնածուի օգտին տարատեսակ լծակների օգնությամբ հավելագրվել է շուրջ 25 տոկոս ձայն: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ունի 10 տոկոսի չափ ձայն: Մնացածը վարչական ռեսուրսն է (օրինակ՝ դրսից Գյումրիում մեկ տան վրա կար գրանցված 15 հոգի, որի մասին ահազանգել էր ավագանու անդամության թեկնածուներից մեկը) և պետական ընտրակաշառքը:

4. Պայթեց այն թեզը, որ ընտրություններով հնարավոր չէ Նիկոլին հաղթել, և որ Նիկոլով ընտրությունների գնալը սխալ է: Դա զուտ «մուտիլովկա» է՝ շատ կոնկրետ «ընդդիմադիր» կենտրոնից ուղղորդվող: Այդ թեզի քարոզիչները Նիկոլի հետ գնացել ու գնալու են ընտրությունների (ընտրությունների գաղափարի դեմ քարոզողները Գյումրիում մասնակցում էին երկու թեկնածուով):

5. Մի քանի միավորով իշխանության դեմ դուրս գալն ավելի արդյունավետ է, քան, այսպես կոչված, միասնական թեկնածուով կռիվ տալը: Ընտրողին պետք է տարբերակներ առաջարկել, այլ ոչ թե միասնական «փրկիչ»:

6. Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է երկու քաղաքական ուժ, որն իր դեմքով է հանդես եկել՝ «Մայր Հայաստանը» և «Քաղաքացիական պայմանագիրը»: Մյուսները կա՛մ տեղական կլաններն են ներկայացնում (Գյումրու նախկին քաղաքապետին քվեն տվողը հաստատ դա չի արել Մարքսի «Կապիտալը» կարդալուց հետո), այսինքն՝ անհատներ են, կա՛մ թաքցրել են իրենց իրական քաղաքական հասցեն:

7. Երեք ուժի, այդ թվում՝ «Մայր Հայաստանին», հաջողվեց գերքաղաքականացնել Գյումրու ընտրությունները, ինչի դրական արդյունքներն իրենց սպասեցնել չտվեցին:

8. Գյումրին Նիկոլին մերժելով «ո՛չ» ասաց նրա թուրք-ադրբեջական օրակարգին: Գյումրու ընտրությունն ուներ համապետական նշանակություն և յուրօրինակ հանրաքվե էր: Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելը ևս մեկ փաստով հաստատվեց Գյումրիում ու Փարաքարում:

9. Հակառուսական և թուրքամետ «Եվրադաշինք» կոչվածը չհաղթահարեց անցողիկ շեմը, ինչը պայթեցրեց ևս մեկ միֆ, այն է՝ Գյումրիում հակառուսական տրամադրություններ կան: Դա բլեֆ է: Նիկոլենց ու հայտնի շրջանակների տարածած բլեֆը:

Ի դեպ, իշխանությունը որոշել էր Երևանի պես անել և ի դեմս «Եվրադաշինքի» կցորդ ուժ քարշ տալ ավագանի, բայց իրենք չէին հաշվարկել, որ գյումրեցիներն ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին ու «Եվրադաշինքի» համար ապահոված քվեների քանակը թույլ չի տա հաղթահարել 6 տոկոսը: Այսինքն՝ գյումրեցիներն այս մասով էլ խառնեցին իշխանական հաշվարկները և մերժեցին թուրքամետ ուժերին:

10. «Մայր Հայաստանը» Երևանից հետո հանրապետության երկրորդ քաղաքում է ներկայացվում ավագանու կազմում: Մենք գնում ենք դասական տարբերակով և համապետական ընտրություններին պատրաստվում ենք՝ տեղերում ընտրություններին մասնակցելով:

Գյումրիում մենք արդյունքի հասանք ընդամենը 14 օր ինտենսիվ աշխատելով: Մեր ամբողջ թիմը փոխադարձ փոխարինելիությամբ լծվեց աշխատանքի և կարճ ժամանակում ստացանք այս պատկերը: Բնականաբար ավելիին էինք հավակնում, բայց ուրախ ենք, որ մեր ծրագիրն ու թիմն այդքան կարճ ժամանակահատվածում կարողացան ճանաչելի ու համակրելի դառնալ:

Առանց ավելորդ համեստության կասեմ, որ մեր քարոզարշավն ամենալավն էր թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով: Քաղաքապետի մեր թեկնածուն այլընտրանք էր անցյալի ու ներկայի համար, բայց հավանաբար մենք չհասցրեցինք շատ գյումրեցիների դուռը թակել, հասանելի ու ճանաչելի դառնալ բոլորին, դրա համար էլ համեմատաբար համեստ արդյունք գրանցեցինք, բայց ժամանակն ամեն ինչ տեղը կդնի:

«Մայր Հայաստանը» միակ ուժն է, որը Գյումրու հեռանկարային զարգացման ծրագիր է ներկայացրել: Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն առաջիկայում ավագանու քննարկմանը կներկայացնի ազատ տնտեսական գոտու մեր նախաձեռնությունը, որի տակ կա ավելի քան 7.700 գյումրեցու ստորագրություն: Ամեն ինչ նոր է սկսում: Ես համոզված եմ, որ Կարեն Սիմոնյանն ու Դերենիկ Մալխասյանը դառնալու են Գյումրու ավագանու ամենաարդյունավետ և առաջատար անդամները, գյումրեցիների շահերի պաշտպանները: Գյումրին շուտով կտեսնեի, թե ինչպես պետք է աշխատի իր քվեն ստացած տեղական պատգամավորը:

Ինչպես որ Երևանի ավագանու կազմում է «Մայր Հայաստան» խմբակցությունը դարձել թիվ մեկը, այնպես էլ Գյումրիում է լինելու: Ես կասկած չունեմ:

Շնորհակալ ենք բոլոր այն գյումրեցիներից, ովքեր իրենց քվեն վստահեցին մեզ կամ քվեարկեցին ոչ ՔՊԿ-ի օգտին:

Հ.Գ. Գյումրու ընտրություններում «Մայր Հայաստանի» նվազագույն նպատակը ՔՊԿ-ին իշխանազրկելն էր: Մեր նվազագույն նպատակին քվեարկության պատկերով հասանք: Մնում է, որ այս ամենն առարկայական տեսք ունենա և Գյումրու ավագանին էլ մերժի Նիկոլին, այլապես դա կլինի խայտառակություն:

Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստում մենք մեր քվեարկությամբ կօգնենք, որպեսզի ընդդիմադիր դաշտից առավելագույն ձայներ ստացած թեկնածուն դառնա քաղաքապետ:

Մենք կոալիցիա չենք կազմում, որևէ մեկին չենք միանում, այլ պարզապես քվեարկում ենք, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրն» իշխանազրկվի: Գյումրեցին մեզ նաև դրա համար է մանդատ տվել: Այնպես որ այստեղ որևէ շեղում մեր հռչակած սկզբունքներից չկա: Եթե մյուս կողմում Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական օրակարգն է, ապա կարելի է անցումային փուլում «յոլա» գնալ՝ տեղական կլանների հետ լեզու գտնելով, մինչև որ համապետական մասշտաբով կվռնդենք Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո կսկսվի քաղաքական կյանքի առողջացման գործընթացը:

Սիրելի՛ արմավիրցիներ, «Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է հեն…

Սիրելի՛ արմավիրցիներ,
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է հենց ձեր քաղաքում😊 Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը, ձեր մտքերին, հարցերին ու գաղափարներին։

Եթե ուզում եք մասնակցել, անպայման գրանցվե՛ք այս հղումով՝ https://shorturl.at/Zjm9V

Մինչ հանդիպում ❤️

#կրթվելընորաձեւէ
#կրթություն
#զինվենքգիտելիքներով #տգիտությունընորաձեւչէ #նորաձեւությունիցմինչեւսովորություն #սկսենքմեզանից
#սովորենքսովորել
#սովորենքմիմյանցից

Անչափ ուրախ էի Երեւանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ …

Անչափ ուրախ էի Երեւանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին🇦🇲🇩🇪

Կառավարությունում հյուրընկալեցինք պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…


Explore more in Video

Կառավարությունում հյուրընկալեցինք պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 8814 քաղաքացի (նախորդ…

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 8814 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1629 քաղաքացի) ետ է ստացել 816 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +148 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,6 հազար դրամ է:

Երեկ մոտ 14 ժամ գրեթե անդադար մնացինք ուղիղ եթերում: 9,000 + ռիլ թայմ դիտող, լայ…

Երեկ մոտ 14 ժամ գրեթե անդադար մնացինք ուղիղ եթերում: 9,000 + ռիլ թայմ դիտող, լայվի մոտ 200,000 ընդհանուր դիտում, հազարավոր մեկնաբանություններ, նամակներ, զանգեր, ուղիղ միացումներ Գյումրի և Փարաքար, մի խոսքով՝ աննախադեպ իրավիճակ թե կոնկրետ մեզ համար ու թե, հավանաբար, քաղաքական կոնտենտի ընդհանուր առմամաբ )) Ու էս ամեն ինչը կլիներ ոչ այսչափ ոգևորող, եթե Փարաքարում ու Գյումրիում մեր թասիբով հայրենակիցները չմերժեին նիկոլիզմը:

57% ՝ու միանձնյա հաղթանակ «Ապրելու երկրի» կողմից Փարաքարում

Հավաքական ընդդիմության հաղթանակ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ!!!

Սրա խաթր կարելի էր 60 ժամ էլ մնալ եթերում, ով էր մտածում հաց ուտելու, քնելու կամ այլ մանրուքների մասին 😂

Հսկայական աշխատանք դիտորդական առաքելությունների կողկից:

Անգնահատելի աշխատանք մեր աննահանջ լրագրողների կողմից:

Աննկարագրելի երեկո էր ու հիմա արդեն գնդակը քաղաքական ուժերի դաշտում ա: Ես վսհատ եմ, որ անկախ ամեն տեսակ խոչընդոտներից, գտնվելու է կոմպրոմիսային ճանապարհ ու Գյումրին ունենալու ա ընդդիմադիր քաղաքապետ:

Ահռելի վարչական ռեսուրսը, բոլոր հնարավոր ու անհնար ռեպրեսիաները, տասովկաները, տրյուկները արդեն չեն փրկում Նիկոլին:

Գիտակից հասարակությունն այլևս դոմինանտ է:

Նիկոլը ՉՈՒՆԻ ժողովրդի քվե, չունի վստահություն, իր իշխանության միակ հովանավորները Ադրբեջանն են ու Թուրքիան: Անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա, որը ողջ երկրում կտապալի փնթի կապիտուլյանտի իշխանությունն ու կվերադարձնի այն արժանապատիվ ժողովրդին: Օր օրի մոտենում ենք այդ բաղձալի պահին, ընկերներ, օդում արդեն կա էդ զգացումը, բան չմնաց !!!