💙«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի «Երիտասարդի երազանք» նախագիծը թևակոխել է իր ամենակարևոր փուլերից մեկը։
✅Ծրագրի առաջնային փուլերը հաղթահարած 25-40 տարեկան սկսնակ տղամարդ գործարարների մի մասը, ովքեր մեր ծրագրի այս փուլի շահառուներն էին, այսօր հանդես եկան հատուկ ձևավորված հանձնաժողովի առջև՝ ներկայացնելով իրենց գործարար ծրագրերը։
📝 Հանձնաժողովը, թափանցիկությունը և արդարությունը ապահովելու համար, առաջին անգամ է լսում մասնակիցներին և պետք է գնահատի նրանց` նախապես սահմանված 14 չափորոշիչների հիման վրա (ներկայացման գնահատում, գործարար ծրագրի գնահատում):
Տեղեկացնենք, որ ծրագրի հաջորդ խմբի լսումները կկայանան ապրիլի 9-ին:
Ավելին👇🏻
https://mystep.foundation/hy/2025/04/02/հաջողակից՝-սկսնակին-ծրագրի-շահառո%2F