«Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և «Հաջողակ կին գործարարից՝ սկսնակ կին գործարարին» նախագծի շահառու Լիանա Մելքոնյանը հյուրընկալվել էին Առաջին ալիքի «Առավոտ Լուսո» հաղորդմանը՝ ներկայացնելու «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի արդյունքներն ու առաջիկա փուլի մանրամասները։
Տիկին Թօփալաքեանը, կարևորելով ընտանիքների տնտեսապես կայունացումը,
հորդորեց նորաստեղծ ընտանիքներին («Հաջողակից` սկսնակին» ծրագրի այս տարվա թիրախային խումբը) անպայման դիմել ծրագրին, եթե ցանկանում են սկսել կամ զարգացնել իրենց բիզնես գործունեությունը: Իսկ հաջողակ բիզնես ունեցող կայացած գործարարներին կոչ արեց միանալ մայիսի 28-ին կայանալիք բարեգործական ընթրիքին` այդպիսով ֆինանսապես սատարելով նորաստեղծ ընտանիքներին:
Դիմելու կարգին ու նախագծի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք` https://mystep.foundation/hy/2025/05/02/դարձե՛ք-ստեղծենք-միասին-նախագծի-շա/