💙Սասունիկի միջնակարգ դպրոցում գործող Կանանց ակումբի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ կրթական հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել էթիկետի նշանակությունը ժամանակակից հասարակությունում և դրա կիրառական արժեքը անձնական ու մասնագիտական կյանքի տարբեր ոլորտներում։ Հանդիպումը միավորեց ակումբի շուրջ 30 ակտիվ և հետաքրքրված կանանց։
🌱Հանդիպման թեման՝ «Դու կերտում ես քո ապագան», ուղղված էր ինքնաճանաչման, հաղորդակցման մշակույթի, հասարակական վարքականոնների և անձնական բրենդի ձևավորման կարևորության շեշտադրմանը։
✅Կանանց ակումբը նախատեսում է շարունակել կրթական նախաձեռնությունների շարքը՝ նպատակ ունենալով համայնքում բարձրացնել հաղորդակցման մշակույթի և վարքականոնների մասին իրազեկվածությունը։
Ավելին` https://mystep.foundation/hy/2025/11/26/սասունիկի-միջնակարգ-դպրոցում-գործող/



