Մշտապես ճիշտ եմ համարել չարձագանքել ֆեյք կայքերով կամ սոցիալական էջերով իմ և ընտ…

Մշտապես ճիշտ եմ համարել չարձագանքել ֆեյք կայքերով կամ սոցիալական էջերով իմ և ընտանիքիս հասցեին հրապարակվող կեղծիքներին և զազրախոսություններին՝ համարելով դրանք ուշադրության ոչ արժանի մեդիա-կենդանիների հրապարակային ապականություններ։

Այնուամենայնիվ, մերթ ընդ մերթ ստիպված եմ անդրադառնալ դրանց՝ մեր հասարակության անգամ մի քանի անդամի մտքում կասկածներ կամ իմ չպատասխանելու հետևանքով առաջացող լրատվական-կեղտային նստվածք չթողնելու համար։

Այս անգամ էլ տղմասեր դուրսպրծուկների մեդիա աշխարհում հերթը տղայինս էր։

Քանի որ տղաս՝ Արտյոմը քաղաքական-հանրային հրապարակումներով հանդես չի գալիս՝ իր փոխարեն ես կարձագանքեմ այս անպատասխանատու, կեղծ և անբարո հրապարակմանը:

Արտյոմը ոչ միայն չի եղել նշված ակումբում, այլև առհասարակ զենք չունի, էլ չեմ խոսում կրակոցներ արձակելու մասին։

Նման 0-ական իրականություն ենթադրող ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական, կա՛մ երկուսը միասին։

Եթե երես ունենայիք՝ նման բաները տարածելուց անդրաշխարհում չէիք թաքնվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *