Երեկ ծանոթներիցս մեկին տեսա, որին վաղուց չէի տեսել։ Հարցրեց՝ արդյո՞ք այլևս Հայ Ա…

Երեկ ծանոթներիցս մեկին տեսա, որին վաղուց չէի տեսել։ Հարցրեց՝ արդյո՞ք այլևս Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ։ Իր մոտ այդ հարցն առաջացել էր, քանի որ քաղաքական հարձակումների ֆոնին ես կանգնած եմ որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մի փոքր գործ անող զինվոր։ Այսօր էլ մեկ այլ ծանոթ ֆեյսբուքով նույնն էր գրել։

Երկու դեպքում էլ բացատրեցի, որ ոչ միայն պահպանում եմ հայրերիս հավատը, այլև խորացրել եմ գիտելիքներս Շեյխ Ադիի ուսմունքի վերաբերյալ։ Առավոտյան օրս սկսում եմ աղոթքով, իսկ երեկոյան երեխաներիս քնեցնում եմ աղոթքով։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ սանձազերծված արշավի դեմ եմ կանգնած, քանի որ այն Աստվածային ճշմարտության կրողն է և, որ պակաս կարևոր չէ, Արևմտյան

Հայաստանից այստեղ գաղթած, հայ ժողովրդի ու գլխավորապես հայ եկեղեցու հովանու տակ ապաստանած պապերիս պարտքի մի չնչին մասն եմ ուզում վերադարձնել։

Աստծո տունն, իհարկե, առանց մեզ էլ չարին կհաղթի, բայց Աստված պատվիրել է անել այն ամենը, ինչ կարող ենք անել, և կլինի այն, ինչ իր կամքն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *