Արթուր Վանեցյանին քննադատել եմ այն ժամանակ, երբ ինքը ԱԱԾ պետ էր։ Այդ օրերին շատերը միայն լուսանկարվելու ցանկություն ունեին իր հետ։ Հետո այնպես ստացվեց, որ իր հետ գնացի պատերազմ․ ջոկատի տղաները, ի դեպ, ինձ այդպես էլ չթողեցին առաջնագիծ հասնել։ Այնտեղ տեսա հոգատար ու լավ հրամանատարի, ով տղաների հետ առաջին գիծ էր գնում։ Մեզ հետ էր նաև իր որդին։
Պատերազմն ավարտվեց, և նիկոլաբարո ստեր տարածվեցին, թե Վանեցյանի ջոկատը փախել է, դիրքեր է հանձնել։ Մենք էլ տղաներով մի քանի անգամ ասել ենք․ փախնողի մերն էլ, նման զրպարտություն տարածողի մերն էլ։ Բառացի այս հայհոյանքը տվել ենք նաև Արգիշտի Քյարամյանին, ով այդ սուտը գեներացնողներից մեկն էր։ Իրականությունն այն է, որ այն հատվածը, որտեղ եղել է մեր ջոկատը, Նիկոլը հանձնել է միայն 2023-ին։
Այսօր Վանեցյանի նախաձեռնությամբ Եռաբլուրում Արցախին նվիրված հուշակոթող բացվեց։ Բնական է, որ նիկոլաբարո թրքահպատակները չէին կարող սա հանգիստ տանել։ Ձայն չէի հանի, եթե խոսքը լիներ Վանեցյան քաղաքական գործչի մասին, բայց ջոկատի մասին խոսակցությունը խոսակցություն է նաև իմ ընկերների ու իմ մասին։ Ուրեմն էս թրքաբարոն առաջին իսկ նախադասության մեջ սուտ է գրել։ Մեր ջոկատը հենց առաջին օրը չորս վիրավոր է տվել։ Այդ պահին առաջնագծում է եղել նաև Վանեցյանը։
Մեր ջոկատի մասին սրան տերերին պատկանող «Հաքքին Ազ»-ը մի քանի անգամ գրել է, թե իբր փախուստի են դիմել։ Կարճ ասած՝ մեր շարժը և՛ թիկունքի, և՛ ճակատի հակառակ կողմում գտնվող թուրքերի ուշադրության կենտրոնում է եղել, ու չկա գեթ մեկ փաստ, որը կարելի է նմանեցնել փախուստի։
Դանիելը շատ լավ գիտի սրա մասին։ Եթե չգիտեր, գոնե դուրս տալուց առաջ պետք է ճշտեր։ Առնվազն նա պետք է սուտ լուրերի վրա չփորձեր հենվել, քանի որ տարիներ առաջ համացանցում տարածվեց տեղեկատվություն, թե ինքը փորձել է բռնաբարել սեփական մորը։ Լուրը այնքան տարածվեց, որ ստիպված եղավ տեսանյութով հերքել, թե նման բան չի արել։ Հիմա պատկերացրեք՝ ամեն անգամ մարդիկ Դանիելի մասին գրեն, որ նա փորձել է բռնաբարել սեփական մորը, ու կողքին դնեն այլ խոսակցություններ, որ իր մասին պտտվում են։
Կարճ ասած՝ կրկնվեմ․ դիրքից փախնողի էլ, փախուստի մասին սուտ տարածողի էլ, սեփական մոր նկատմամբ անառակաբարո գործողություններ անողի մերն էլ։ Այսքանից հետո երևի էլ կարիք չի լինի անդրադառնալ։
