Ֆեյսբուքում աչքովս ընկավ մի տեսանյութ, որտեղ գենդեր փարթիի օրինակով ընտանիքը կարդում է, որ իրենց տղան ազատվել է բանակից։ Ուրախանում են, գրկում իրար, հոր դեմքից ակնհայտ երևում է, որ ազատման հարցերը ինքն է «լուծել»։ Բայց ամենաէպիկ մասն այն է, որ բանակից ազատվելու լուրը կարդում են «Հայ ազգիս տեր ջան, միշտ պաշտպան լինես» երգի բառերի ներքո։ Դժվար է, Աստծո գործերը շատ դժվար է։ Մյուս կողմից էլ այս դավաճան իշխանությունը հասել է նրան, որ բանակից ազատվելը երեխա ունենալու նման բան է կամ ավելի շուտ ունեցածդ երեխան երկրորդ անգամ է ծնվում։