Օրերս ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, թե ազգային բարերարը չի կարող հայց ներկայացնել միջազգային ատյաններին Հայաստանի դեմ։ Այսինքն՝ իրենք մի քանի հարյուր միլիոն դոլար արժեցող կապիտալը խլում են Սամվել Կարապետյանից և համարվում են հայրենասեր, իսկ երբ գործարարը փորձում է իր իրավունքները պաշտպանել, նա դադարում է հայրենասեր լինելուց։
Այս պատմությունը ինձ հիշեցրեց մի հին պատմություն․ երիտասարդ տղան սպանում է իր ծնողներին և դատավարության ժամանակ դիմում է դատավորին՝ խնդրելով մեղմացնել վճիռը, քանի որ ինքը «երկկողմանի ծնողազուրկ» է։ Սա այն է, ինչ կոչվում է խուցպա։