Քաղաքական հետապնդումների գործերով փաստաբանի իրավապաշտպանական դերը հիմնականում հա…

Քաղաքական հետապնդումների գործերով փաստաբանի իրավապաշտպանական դերը հիմնականում հանգում է «հանրային կարծիքի դատարանում» արդարության ու ճշմարտության ձայն հնչեցնելուն։ Մինչդեռ «պաշտոնական» դատարանում արդարացման վերդիկտ ակնկալելը հիմնականում անիրատեսական է։

Սակայն լինում են բացառություններ։ Այսօր տեղեկացա, որ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը «բռնության կոչ» հնչեցնելու քաղաքական մեղադրանքով արդարացման դատավճռի դեմ, ուստի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Իմ էջի ընթերցողներին այդ գործը հայտնի է «Սպիտակի գործ» անունով. պաշտպանյալիս մեղսագրվում էր համապատասխան ֆեյսբուքյան գրառումներ կատարելը 2023թ. հունվարին՝ մեր 15 զինվորների մահվան հանգեցրած դաժան հրդեհի առթիվ։ Ընդ որում, պաշտպանյալս հանրային անձ չէ և չի ցանկանում, որ իր անձնական տվյալները հրապարակվեն։

Փաստեմ, որ սույն գործով դատավարությունը երեք ատյաններում տևեց ուղիղ 2 տարի և 9 օր։ Երկար տևեց, բայց ավարտվեց։

Իսկ քանի՞-քանի քաղաքական հետապնդվողի գործ տևում է ավելի երկար ու դեռ չի ավարտվել։ Նրանցից քանի՞-քանիսն են բանտում կամ տնային կալանքի տակ կամ այլևայլ խափանման միջոցների ներքո։ Քանի՞-քանիսն են հանիրավի դատապարտվել։ Քանի՞-քանիսն են, որոնց մասին ոչինչ չգիտենք։ Քանի՞-քանիսն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *