📣Սիրելի գյումրեցիներ,
Գիտակցելով, որ Գյումրու Սայաթ-Նովա փողոցի (Դրամատիկական թատրոնի դիմացի հատվածում) և Վազգեն Սարգսյան փողոցի (ՀՊՏՀ ԳՄ դիմացի հատվածում) լուսացույցների բացակայությունը լուրջ խնդիր է հանդիսանում՝ վտանգելով թե՛ հետիոտների, թե՛ վարորդների անվտանգությունը, «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամները հարցը քննարկել են փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի հետ։
✅Ունենք պայմանավորվածություն, որ այդ հատվածներում տեղադրվելու են նոր լուսացույցներ, կատարվելու են համապատասխան գծանշումներ։
📌Մեր նպատակն է մեր քաղաքում բարձրացնել երթևեկության անվտանգությունը, ապահովել հետիոտների և վարորդների հարմարավետ տեղաշարժը՝ կանխելով վթարային իրավիճակները։ Հետևողական ենք լինելու Գյումրիում ճանապարհային անվտանգության բարելավման հետ կապված խնդիրների լուծմանը։