💙Սեպտեմբերի 19-22-ը «Իմ քայլը» հիմնադրամի գործընկեր Yeremyan Academy-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ներառական-սրճատան նախագծի համակարգող Զարինե Հարությունյանը, մեկնել էին Նիդերլանդներ՝ մասնակցելու «Սինդրոմով երիտասարդների աջակցություն հյուրընկալության ոլորտում» քառօրյա վերապատրաստման ծրագրին:
📌📚Ծրագրի շրջանակում մասնակիցները խորությամբ ծանոթացել են խնդիրներ ունեցող անձանց առանձնահատկություններին, ուժեղ կողմերին և զարգացման ներուժին, ինչպես նաև սովորել են ուղեկցման և հաղորդակցման արդյունավետ հմտություններ։ Ծրագիրը ներառել է թե՛ տեսական պարապմունքներ, թե՛ գործնական աշխատանակեր: Հիմնադրամի պատվիրակությունը այցելել է նաև ներառական գործունեությամբ հայտնի սրճարաններ, հանդիպել փորձառու մասնագետների ու ծնողների հետ, իսկ ավարտին ստացել են հավաստագրեր՝ ծրագրի հաջող ավարտի համար։
Ավելին` https://mystep.foundation/hy/2025/09/23/ավարտվեց-միջազգային-փորձի-ուսումնաս%2F



