🎓 Ուսումնական տարվա մեկնարկից երկու ամիս անց «Քվանտա» մագիստրոսական ծրագրի ուսանողները հավաքվել էին «Իմ քայլը» հիմնադրամում՝ ծրագրի պատասխանատուների հետ քննարկելու ուսումնառության ընթացքն ու կիսվելու իրենց մտքերով և առաջարկներով։
✅️ Փոխտնօրեն Թալին Թօփալաքեանն ընդգծեց, որ «Քվանտայի» շրջանակում իրենց ստացած գիտելիքն արդի է և լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին, քանի որ ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմում ներառված են դասախոսներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Սա բացառիկ հնարավորություն է` մասնագիտանալու քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի բնագավառում լիովին անվճար` խթանելով մեր երկրի առաջընթացը, և դառնալով մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքով նպաստելու են Հայաստանում գիտական միջավայրի զարգացմանը։
📚 Փոխտնօրենն ու ծրագրի թիմն ուսանողներին հորդորեցին ավելի պատասխանատու ու ներգրավված մասնակցել դասընթացներին՝ լիարժեք օգտագործելով իրենց ընձեռնված հնարավորությունը։