Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ: Այսօր ձեզ բազմաթիվ բարեմաղթանքներ են հղելու և կարևորելու են ձեր դերը ու նշանակությունը կրթված և գիտակից սերունդ կերտելու գործում: Դա իրոք այդպես է: Բայց…
Վերջին տարիներին ձեր հարմարվող ու լռակյաց աշխատանքի իրական գնահատականը QR-ի վերածված Մեսրոպ Մաշտոցն ու «Հայաստանի պատմության» վերածված «Հայոց պատմությունն» են: Ամեն անգամ դասարան մտնելուց միշտ հիշեք ձեր ուսուցիչներին ու… Լավ, մի հիշեք: Այդ մարդիկ ձեզ այսպիսին չէին ուզի տեսնել:
Հ.Գ. Այսօր, այնպիսին ինչպիսին ես կամ ինձ դաստիարակել են նաև իմ ուսուցիչները: Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի իմ ուսուցիչներ և ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղի իմ դասախոսներ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶ: