Շարունակվում են «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության հագեցած կրթական և մշակութ…

🇦🇲 🇨🇳 Շարունակվում են «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության հագեցած կրթական և մշակութային օրերը Չինաստանում, որտեղ նրանք մասնակցում են «Ռուսախոս երկրների կանանց առաջնորդության զարգացման» միջազգային սեմինարին:

🎎«Կրթվելը նորաձև է» շարժման 5 մասնակիցներից բաղկացած մեր պատվիրակությունը վերջին 1 շաբաթվա ընթացքում, սեմինարների մասնակցելուն զուգահեռ, նաև հասցրել է լինել Նանկինում, Կոնֆուցիոսի տաճարում, Շանհայում, Նանչանում, կրթական ու մշակութային կենտրոններում։

💙«Իմ քայլը» հիմնադրամը՝ ի դեմս գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի, շարունակում է խթանել կրթության դերն ու միջազգային փորձի փոխանակումը` որպես կայուն զարգացման հիմնական գործոն։ Վստահ ենք, որ մեր պատվիրակները վերադառնալու են ոչ միայն նոր գիտելիքներով ու կապերով, այլև մեծ ոգեշնչմամբ՝ զարգացնելու սեփական համայնքները և նախաձեռնելու նոր նախագծեր։

Ավելին`https://mystep.foundation/hy/2025/10/31/իմ-քայլը-հիմնադրամի-պատվիրակությա/




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *