Մեր օֆիսի երկրորդ հարկում մի շատ ինտիլիգենտ ռուսախոս կին ա ապրում 60-ին մոտ: Էն օրը բարձրանում եմ նկարահանման, տեսնեմ կանգնած ա մի հնդիկ առաքիչի հետ ու հեռախոսով փորձում ա բացատրել պատվիրատուին, որ հնդիկ բարեկամը սխալ հասցեով ա եկել: Էս մեր հնդիկն էլ՝ զրո կոմունիկատիվ ունակություններ ունի մեզ հասանելի որևէ լեզվով: Ինձ տեսնելով, կինը շատ կուլտուրական խնդրեց, որ ես խոսեմ պատվիրատուի հետ: Վերցրեցի հեռախոսը, ասում եմ ինչով օգնեմ: Էս տղեն ասում ա. «Ախպերս, պիտի գա Օրբելի 22, գնացել ա Բաղրամյան 1 / 22 բնակարան»: Չենք կարում հասկանանք ասում ա վերջը պատվերը ճիշտ ա վերցրել գոնե թե չէ: Խնդրում ա ճշտեմ առաքիչից էսինչ ռեստորանի պատվերն ա թե չէ: Հինդիի իմ իմացության մակարդակը դե թե թույլ չի տալիս ազատ հաղորդակցվել էդ լեզվով, փորձում եմ անգլերեն, ձեռք ու ոտքով, գրում եմ հեռախոսի մեջ՝ թարգմանում հինդիով, 0 արձագանք, բան չի հասկանում: Էն ախպերն էլ անընդհատ ասում ա կարա՞ս էս ճշտես, էն ճշտես… Ասում եմ բռատ ջան, ախր բացարձակ չի հասկանում էս ընկերը, անիմաստ ա հետը խոսալը, ոնց որ Նիկոլը լինի… Մեկ էլ էս տղեն բա. «հաաա, տենց ծանր վիճակ ա հա՞: Լավ, ախպեր, դե էլ չփորձենք ուրեմն» 😂😂😂😂😂😂
Հաճելի ա, երբ կա բոլորի համար ընկալելի չափանիշներ 😂😂😂