«ՄերՁևով» շարժման հաշվետու ժողովն անխոս տպավորիչ էր: Ակնհայտ ա, որ Կարապետյանն ո…

«ՄերՁևով» շարժման հաշվետու ժողովն անխոս տպավորիչ էր: Ակնհայտ ա, որ Կարապետյանն ունի շատ մեծ ներուժ, որի ճիշտ ռեալիզացիայի պարագայում ընդդիմությունը կունենա ռեալ շանս ազատելու երկիրը էս չարիքից: Շարժման համայարգող Նարեկ Կարապետյանն այսօր ի թիվս այլ մտքերի ասաց, որ անելու են ամեն բան, որպեսզի ՔՊ-ն կրկին դառնա ընդդիմություն, քանզի նրանք ավելի լավ ընդդիմություն են, քան իշխանություն։ Հասկանում եմ, որ Նարեկը որդեգրել է կոնստրուկտիվ ու ոչ ռադիկալ մոտեցում, բայց կոնկրետ ես լավ չեմ պատկերացնում թե ՔՊ-ն ոնց պիտի լինի ընդդիմություն: Նիկոլը կամ փախնելու ա երկրից, եթե հաջողի, կամ ցմահ դատվելու ա (միայն դատարանները շրջափակելն ու դատավորին սմսով գործից ազատելը բավարար ա մի 10 տարվա համար, էն մնացածն էլ չասեմ): Ալենն ասել ա, որ մնալու ա քաղաքականության մեջ քանի դեռ Նիկոլն ա մնում, էն մնացածը արագ իրար վրա կգրեն որ ըստ այդմ ոչ մի ՔՊ չի մնա: Նիկոլն էլ գիտի դրա մասին, ուստի ինքը գնալու ա մինչև վերջ, կյանքի կռիվ ա տալու,բացառապես էդ գիտակցումով ա պետք մոտենալ գործընթացին, ոչ մի բարի ավարտ բոլորի համար չի լինելու

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *