Հուսով եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարը՝ ինչպես և խոստացել էր, Ադրբեջանի տարածքով ՀՀ մտած ցորենից ստեղծված ալյուրից թխված առաջին հացը կուտի Առաջին Ալիքի ուղիղ եթերում, Պետրոս Ղազարյանի ներկայությամբ, ամբողջապես, փշուրներն էլ սեղանից կսրբի ու կլցնի բերանը:
Հետո հաջորդ առավոտյան, ուղիղ եթերում կմտնի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զուգարաններից մեկը, որտեղ ԱԱԾ-ն ինչպես միշտ տեղադրած կլինի տեսանկարահանող սարք և բոլորս ականատես կլինենք Ադրբեջանի տարածքով ՀՀ մտած ցորենից ստեղծված ալյուրից թխված առաջին հացի արտանախարարեցմանը, իհարկե ինչպես հիմա ընդունված է՝ սրտիկի տեսքով ու Զեյնաբի սիրային երգերից մեկի տակ:
Ադրբեջանի տարածքով ՀՀ մտած ցորենից ստեղծված ալյուրից թխված առաջին հացը ի պատիվ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի, առաջարկում եմ անվանել «պապնաքաշ» և գրանցել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն: