Համայն հայության մայրաքաղաք , դարերի քայլքից մշակույթ կերտած իմ Երևան, մեր սրտերի մայրաքաղաք, մեր գույների, երգերի ու երազանքների օրրան։ Քո ամեն շունչը պատմություն է , ամեն փողոց հիշողության ժապավեն, արևածագը ապագայի նկատմամբ նոր հավատ։
Շնորհավոր Երևան՝ հազարամյակների հմայքով, բազմանշանակ հոգով ու անսպառ երիտասարդությամբ։
Թող քո ամեն նոր օրը լինի ավելի լուսառատ, քան նախորդը, և թող յուրաքանչյուր երևանցու սրտում միշտ վառվի քո հանդեպ անսահման սերը։
