🇦🇲 🇶🇦 «Իմ քայլը» հիմնադրամի սիրելի բարեկամ և գործընկեր Katara մշակութային հիմնադրամի հրավերով՝ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի 5 ներկայացուցիչներն «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությամբ գտնվում են Կատարի Պետությունում՝ փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով։
🐎 Հետաքրքիր և բացահայտումներով լի օրերը դեռ առջևում են. առաջիկա օրերին նախատեսված են այցեր դեպի տեղական ձիաբուծարան, պատանեկան մրցարշավների ձիարշավարան, ինչպես նաև Շեյխ Ֆայսալ բեն Կասիմ Ալ Թանիի թանգարան։
💙Կարևորելով կյանքում մշակութային փորձի փոխանակման, շարունակական կրթության, ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի դերը` ուրախ ենք, որ մեր պատվիրակությունն ունի Կատարի լավագույն կառույցների փորձն ուսումնասիրելու բացառիկ հնարավորություն:
Ավելին` https://mystep.foundation/hy/2025/10/28/հայ-ձիասպորտի-ներկայացուցիչները-իմ/



