«Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային ծրագրի …

«Իմ քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային ծրագրի մասնակից 40 տավուշցի փոքրիկների մշակութային բացահայտումները մոտեցան իրենց տրամաբանական ավարտին: Արվեստի, պատմության և մշակութային ժառանգության շուրջ անցած հետաքրքիր ճամփորդություններից հետո երեկ երեխաները լրացրին ամփոփիչ հարցաթերթիկներ, որոնք նրանք լրացրել էին նաև ծրագրի սկզբում: Դրանց շնորհիվ կուսումնասիրվի երեխաների պատասխանների տարբերությունը և կգնահատվի ծրագրի արդյունավետությունը:

Այսօր արդեն հատուկ ձևավորված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ և աշխատակիցներ հավաքվել են կլոր սեղանի շուրջ` ամփոփելու արդյունքները և գնահատելու երեխաների հարցաթերթերը։ Հանձնաժողովի կազմում են Թալին Թօփալաքեանը, Վահան Վարդապետյանը, Վահագն Հայրապետյանը Կարեն Դուրգարյանը, Սուրեն Շահվերդյանը, Աննա Եղիազարյանը և Լուսինե Մանուկյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *