«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և ՀՀ աշխատանքի և …

💙«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը այսօր ուղեկցեցին Նիցցայի “Sos-Armenie cote D’Azur” ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամներին դեպի «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն և «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն»` տեղում ծանոթանալու հաջողված համագործակցության արդյունքներին:

🌿Ասոցիացիայի ֆինանսավորմամբ «Իմ քայլը» հիմնադրամը 500 քմ մակերեսով ջերմատուն է կառուցել Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում, իսկ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում լուծել է ոռոգման հարցը, որպեսզի ապագայում ևս ջերմատուն կառուցի:

📌Այս դրական փոփոխությունների շնորհիվ կենտրոնների բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան զբաղվելու ջերմային տնտեսության աշխատանքներով` խթանելով ֆիզիկական ակտիվությունն ու նվազեցնելով սթրեսը հողի հետ աշխատանքի շնորհիվ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *