«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Երևան քաղաքի առաջին ատյանի քրե…

‼️«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ‼️

Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան) «Իմնեմնիմի»-ի գործով քիչ առաջ կայացրեց արդարացման վերդիկտ։

Հիշեցնեմ, որ Նարեկն ու Վազգենն այս գործով ենթարկվել են երկամսյա բանտային կալանքի (որոշումները կայացրել են Ա.Գաբրիելյանն ու դատավոր Ն.Բաղդասարյանը), որից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն։

Հիշեցնեմ նաև, որ Նարեկի ու Վազգենի նկատմամբ քաղաքական հետապնդմանը հայտարարություններով ու զեկույցներով անդրադարձել են մի շարք հեղանակավոր միջազգային կառույցներ, այդ թվում, օրեր առաջ, Amnesty International-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *