Եվ ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի:
Մատթևոս 21:44
Եկեղեցին չի պատկանում ժողովրդին, Եկեղեցին Աստծունն է:
Եկեղեցին մինչ այս պահը չի հայտնել, որ ունի աշխարհիկների աջակցության կարիքը, եկեղեցու ուժն ու զորությունը մարդկանցից չէ:
Ովքեր եկեղեցին փորձում են օգտագործել այսրոպեական շահերի համար մասնակից են դառնում Նիկոլի պիղծ խաղին, որի համար շատ ծանր պատասխան են տալու:
Ստեղծված իրավիճակը վերլուծելուց և գնահատելուց՝ պետք է կարմիր թելի նման անցնի այն փաստը, որ Նիկոլն անասելի անարդարության և անբարոյականության հետևանք է, ու այդ ամենի կարկառուն ներկայացուցիչները չեն կարող իրավիճակ շտկել, այսինքն՝ պատճառը չի կարող հետևանքն ուղղել:
