Ես իրոք չեմ պատկերացնում – ոնց կարելի է զզվանքով չվերաբերել գերագույն թշվառի հանրային կերպարին։ Էլ չեմ խոսում՝ նրա ձեռքի տակ աշխատելու, նրա հակահայ հրահանգները կատարելու մասին։
50 հոգի հավաքվեք՝ տանեմ էսինչը ցույց տամ, տանեմ էնինչը ցույց տամ… Տար Եռաբլուրը ցույց տուր։ Տար Տեղ գյուղից ու Զոդից ընդհատվող ճանապարհները ցույց տուր։
Ինչքան էլ թպրտաս, հատուցման օրը հո՞ մի օր գալու է։ Հո՞ բոլորիցս լավ գիտես քո բերած աղետի իրական մասշտաբը։ Հո՞ բոլորիցս լավ գիտես մեղքիդ իրական ծանրությունը։