«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր բացեցինք «Արցախի Կանչը» հուշակոթողը։ Պետք…

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր բացեցինք «Արցախի Կանչը» հուշակոթողը։ Պետք է անկեղծ ասեմ՝ նայում էի հավաքված ժողովրդի աչքերին և մտքիս միայն մեկ բան էր՝ մարդիկ գերեզման չունեն։ Ժողովուրդը գերեզման չունի… Ես հավատում եմ ու գիտեմ՝ շատ գեղեցիկ մի օր մեր հայրենակիցները կրկին ծաղիկ կխոնարհեն Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում, Շուշիում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում, Հադրութում, Քարվաճառում։ Այնտեղ նորից կհնչի մեր զավակների ծիծաղը, մայրերի օրհնությունը։ Իսկ Արցախի կանչը կհնչի միանգամայն այլ կերպ՝ նորովի ու հաղթական։Շնորհավոր տոնդ, Արցախ։ Շնորհավոր մեր բոլորիս տոնը, սիրելի հայրենակիցներ։

#Հայաստան
#Արցախ
#Հայրենիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *