Եկեղեցու դեմ ջիհադ հայտարարած՝ իր հրապարակային խոսքում եկեղեցու և ներհայաստանյան գործընթացների մասին որպես անհաղթ հերոսի, վիշապ խեղդողի, առյուծ ճղողի դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանը ծպտուն չի հանում կամ մկան ծակը հազար լիրայով է առնում, երբ խոսք է գնում Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից հնչեցված գոնե ստորացումներին ու վիրավորանքներին պատասխանելու մասին։