Դիտեցի Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին: Մի դրվագում Պետրոսն ասու…

Դիտեցի Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին:

Մի դրվագում Պետրոսն ասում ա. «ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ մենք դատապարտեցինք, կանգնեցինք պետության կողքը…», Ալենն էլ թե բա. «Այո»:

Միևնույն ժամանակ Նիկոլը 2016 թվականին.

«Գիտեք, եթե մենք էս իրավիճակին պետք է գնահատական տանք քրեական օրենսգրքի որևէ հոդված բացելով և ցիտելով, սա նշանակում է, որ մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում և ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները: Ինձ համար անընդունելի է «Սասնա ծռերին» ուղղակի ահաբեկիչ որակելը, սա նշանակում է չիմանալ, շփում չունենալ Հայաստանի ժողովրդի հետ…»

Ահա այսպես էին իրական ահաբեկիչներին «դատապարտում» ՔՊ-ականներն ու անձամբ Նիկոլը:

Իսկ որո՞նք էին դրդապատճառները 2016 թվականին: Դրանք կրում էին բացառապես սոցիալական բնույթ:

Ոչ մի րոպե չհավատալով Նիկոլի ձեռքի իրավապահներին ու դրանց տարածած տեղեկություններին, ամեն դեպքում պետք ա ֆիքսենք, որ եթե 2016-ին, ըստ Նիկոլի, պետք էր ուսումնասիրել ահաբեկչական գործողությունների դրդապատճառներն ու դրանց հանդեպ ժողովրդի վերաբերմունքը, ապա եթե այսօր լինի ահաբեկչական գործողություն իրենց նկատմամբ, այն լինելու է պայմանավորված 5000 տղերքի սպանությամբ, Արցախի հանձնումով, եկեղեցին թիրախավորելով ու Հայաստանը հետզհետե թուրքի վիլայեթ դարձնելով:

Ո՞ր դրդապատճառներն են առավել արդարացված 🤔

Հ. Գ. Ինձ համար բռնությունն անընդունելի ա: Նիկոլը պիտի ցմահ նստի բանտում ու կազմակերպվեն էքսկուրսիաներ դպրոցականների համար, որ տեսնեն ինչ ա լինում վերջը, երբ դու Նիկոլ ես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *